Ամենաբազմազան բաղադրատոմսերը կարելի է հանդիպել՝ պատրաստված կարտոֆիլով: Բոլորն էլ յուրատեսակ համեղ են ու հետաքրքիր: Երբեմն ամենահասարակ ու ամենահեշտ տարբերակները կարող են դառնալ ձեր սեղանի զարդը:
Հասմիկ Մարգարյանն առաջարկում է իր տարբերակը, որ հաստատ ծանոթ է շատերին:
Բաղադրիչներ գրելու կարիք չկա: Միացեք մեզ, արդեն պատարաստում ենք:
Միջին չափսի կարտոֆիլները մաքրում ենք, կտրատում լուսանկարում պատկերված ձևով այնպես, որ ներքևի մասում դրանք կպած մնան, չառանձնանան: Հարմոնի տեսք են ստանալու))))
Առանձին իրար ենք խառնում աղ, պղպեղ, ձիթայուղը, կարելի է նաև սխտոր ավելացնել ու ցանկացած այլ սիրելի համեմունք: Քսում ենք կարտոֆիլներին: Կարելի է կտրվածքներում, ինչպես մեր օգնականն է առաջարկում, դնել խոզի ճարպ, կամ ցանկացած երշիկ, կարելի է նաև հալվող պանրի շերտ դնել: Դնում ենք ջեռոցի տապակի մեջ ու տեղավորում ջեռոցում:
Ասեմ, որ նման տարբերակով պատրաստում եմ ու վրան քսում եմ թթվասեր+արևածաղկի ձեթ+մանանեխ+սխտոր խառնուրդը, դնում եմ ջեռոցը, վերջում, երբ գրեթե դուրս բերելու ժամանակն է, երեսին հալվող որևէ տեսակի պանիր եմ քերում՝ ձվի հետ նախապես թույլ հարած: Թողնում եմ մինչ գեղեցիկ շերտ կապի: Ի դեպ, այս ամենը աշխատում եմ անել այնպես, որ լցվի նաև շերտերի արանքում: Արդեն եփված կարտոֆիլի շերտերը մի փոքր բացվում են ինքնուրույն, այս պահին լցոնելը շատ հարմար է:
Ահա և վերջ: Հեշտ ու հարմար, համի մասին լռում եմ: Փորձեք ու կհամոզվեք, որ ամեն հանճարեղ բան միշտ շատ պարզ է լինում, խոհանոցում էլ հեշտ ճաշատեսակները երբեմն բարդ ու աշխատատար տարբերակներից ավելի համեղ ու ներկայանալի են լինու:
Woman.am-ը մշտապես փնտրում է Ձեզ համար հարմար ու արա պատրաստվող բաղադրատոմսեր, մենք գնահատում ենք ձեր ժամանակն ու փորձում ենք խնայել այն: Խնայված ժամանակը տրամադրեք՝ ընթերցելու համար մեր էջերում առկա հետաքրքիր ու ուսանելի հրապարակումները: woman.am-ը ձեր խորհրդատուն է ոչ միայն խոհանոցում:



