Ի՞նչ եք կարծում. եթե դուք այսօր երեկոյան գունատ դեմքով մոտենաք և փորձեք հրապուրել ձեր զուգընկերոջը, նա կտրվի՞ գայթակղությանը: Հազիվ թե: Անկողնում տղամարդիկ խենթանում են «վատ աղջիկների» համար:
Տղամարդիկ երբեմն վախենում են իրենց ձեռքը վերցնել նախաձեռնությունը, որպեսզի «այլասերվածի» տպավորություն չթողնեն կանանց վրա: Այնպես որ՝ ստեղծագործականությունը և քնքշությունը հազիվ թե ձեզ դարձնեն նրա «երազանքների աղջիկը»:
Փորձագետները կանանց առաջարկում են մի քանի պարզ գաղափարներ, որոնց հետևելու դեպքում նրանք երկար ժամանակ կարող են անդիմադրելի ազդեցություն թողնել զուգընկերոջ վրա:
Սիրախաղ սկսեք: Սիրային հաղորդագրություն ուղարկեք ձեր տղամարդուն, որ ցանկանում եք նրա հետ ժամանակ անցկացնել:
Մարմնի զարդեր կրեք: Օրինակ՝ մարմնի շղթաներ և վզնոցներ, սակայն եղեք մինիմալ և մի գերազանցեք չափը: Շատ տղամարդիկ դժգոհում են, երբ կնոջ մարմինը պատված է զարդերով, քանի որ անկողնում նա ձկան պես միշտ սայթաքում է:
Փորձեք նոր մեթոդներ: Քանի որ ժամանակակից տղամարդկանց գրավում են միայն կրքոտ կանայք, նրանք պետք է տիրապետեն նոր հմտությունների տղամարդկանց խենթացնելու համար: Մոռացեք ավանդական ձևերի մասին, փոխարենը փորձեք նոր մեթոդներ, որոնք ձեզ երկուսին էլ նոր զգացողություններ կպատճառեն:
Մի՛ լռեք: Տիրապետեք «կեղտոտ» խոսակցությունների արվեստին: Շատ տղամարդիկ խենթանում են նման զրույցների համար, իսկ ոմանք այդպես էլ չեն կարողանում մոռանալ իրենց նախկին սիրելիին, քանի որ նա աստվածային էր և անկողնում խոսում էր առանց ամաչելու:
Սրանք ընդամենը խոհուրդներ են։ Յուրաքանչուր զույգի մոտ յուրովի է, գտեք ձեր երջանկության ճանապարհը



