Կոկիկ դասավորված զգեստապահարան ունենալը յուրաքանչյուր կնոջ կարող է ազատել ավելորդ սթրեսից և լարվածությունից: Եթե ցանկանում եք ձեր առավոտներն ավելի հեշտ դարձնել, հետևեք այս հնարքներին և կարգի բերեք ձեր զգեստապահարանը:

Վաճառեք կամ նվիրատվություն արեք անցանկալի իրերը
Նախքան ձեր զգեստապահարանը կարգի բերելը, ազատվեք այն իրերից, որոնք ձեզ պետք չեն: Նույնիսկ եթե դուք սիրում եք ձեր թանկարժեք զգեստը, սակայն չեք կրում, չարժե զգեստապահարանը ծանրաբեռնել ավելորդ իրերով:
Դարակները դասավորեք ըստ իրերի
Եթե ձեր զգեստապահարանում առկա են գույնզգույն հագուստներ, ապա դասավորեք դրանք ըստ գույների: Իսկ եթե սիրում եք միատոն զգեստներ, ապա դրանք դասավորեք ըստ տեսակների, օրինակ ջինսեր, շորտեր, երեկոյան զգեստներ:
Գնեք նոր կախիչներ

Զգեստապահարանում ազատ տարածություն պահպանելու համար գնեք նույն ոճի և նույն չափի կախիչներ: Միևնույն կախիչները զգեստապահարանին կոկիկ և կազմակերպված տեսք կհաղորդեն:
Օգտագործեք մի քանի տեղով կախիչներ
Այս կախիչները շատ հարմար են մի քանի իրեր մի տեղում պահելու համար: Կան կախիչներ, որոնց վրա կարելի է տեղավորել նույնիսկ 10 հագուստ:
Առանձնացրեք շարֆերն ու գլխարկները
Եթե դուք նորաոճ շարֆերի և գլխարկների սիրահար եք, ապա զգեստապահարանում դրանց համար առանձին տեղ հատկացրեք: Պետք չէ պահարանը խառնաշփոթի վերածել և այդպես էլ չգտնել ցանկալի իրը: Գոտիները, շարֆերը և գլխարկները կարող եք պահել առանձին դարակներում:
Օգտագործեք զգեստապահարանի ուղղահայաց տարածությունը
Եթե ձեր զգեստապահարանում ազատ տեղ այլևս չի մնացել, ապա կարող եք ուղղահայաց դիրքով նոր դարակներ տեղադրել և պահել ձեզ անհրաժեշտ իրերը:
Այս գաղափարները կօգնեն ձեր զգեստապահարանում պահել նույնիսկ մի ամբողջ հագուստի հավաքածու:



