Ամենօրյա ինտիմ հիգենայի կանոնները

Ամենօրյա ինտիմ հիգենայի կանոնները

Ինտիմ հիգիենայի պահպանումը շատ կարևոր է յուրաքանչյուր կնոջ համար․ դա օգնում է ոչ միայն հարմարավետ և վստահ զգալ, այլև առողջական խնդիրներից խուսափել: Ինտիմ հատվածների ամենօրյա խնամքի համար մասնագետներն առաջարկում են հետևյալ հիմնական կանոնները.

Կանոնավոր խնամք:

ինտիմ գոտու խնամք

Առաջին և գլխավոր կանոնն ինտիմ գոտու հիգիենային կանոնավոր հետևելն է: Լվացվել կարելի է երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան, անպայման տաք ջրով և մաքուր ձեռքերով: Ջրի հոսքը չպետք է ուժեղ լինի: Կտրականապես արգելվում է լվացվելու ընթացքում լոգանքի սպունգ օգտագործել:

Լվացվելու ժամանակ  ձեռքը դադաղ շարժել վերև և ներքև:Դաշտանի օրերին լվացումներ կարելի է կատարել նույնիսկ 3-4 անգամ, ինչպես նաև պարտադիր է լոգանք ընդունել սեռական հարաբերությունից առաջ և հետո:

Օգտագործել խնամքի միջոցներ, որոնք պարունակում են կաթնաթթու: Կանանց մոտ միզասեռական համակարգի շատ հիվանդություններ կապված են ինտիմ գոտու թթվային-ալկալային հավասարակշռության խախտման հետ: Հաճախ, սա տեղի է ունենում անձնական հիգենայի համար ոչ ճիշտ ընտրված խնամքի պարագաների պատճառով:

Պինդ օճառները, լոգանքի գելերը և այլ միջոցները խախտում են ինտիմ մասերի թթվային միջավայրը, արդյունքում նվազում է թթվայնության մակարդակը, որը հանգեցնում է սնկերի և բակտերիաների առաջացմանը: Լոգանքի համար սովորական միջոցները նպաստում են ինտիմ գոտիներում մաշկի ջրազրկմանը: Այսպիսով մաշկը չորանում է և կինն իրեն անհարմար է զգում:

Բացի այդ,  սովորական  միջոցները պարունակում են ներկեր և այլ նյութեր,  որոնք գրգռում են մաշկը:  Խնամքի մասնագիտացված և ճիշտ ընտրված  միջոցները, որոնք պարունակում են կաթնաթթու և խոնավեցնող այլ նյութեր, դրական ազդեցություն են ունենում ինտիմ առողջության վրա:  Օգտագործեք հեղուկ օճառներ կամ կրեմ-օճառներ: Եթե խնամքի այս միջոցները պարունակում են բուժիչ դեղաբույսեր, ինչպիսիք են՝ երիցուկը, վաղենակ, ապա դրանք կպաշտպանեն ձեր մաշկը չորությունից, նյարդային գրգռվածությունից և անհարմարավետությունից:

Սրբիչը պետք է լինի միայն ձերը: Այն պետք է լինի մաքուր և փափուկ, որպեսզի չվնասի մաշկը:

Զուգընկերոջ հիգիենան նույնպես պետք է կանոնավոր լինի: Ընդ որում, սա եսասիրություն չէ, այլ մաքուր հարաբերությունների գլխավոր պայմանը:

Ուշադիր եղեք ներքնազգեստի ընտրության հարցում:

ինտիմ գոտու խնամք

Ձեզ համար ներքնազգեստ ընտրելիս կարևոր է հիշել, որ առաջին տեղում առողջությունն ու հարմարավետությունն է: Կատարյալ են համարվում դասական ոճի ներքնազգեստները, որոնք 100%-անոց բամբակյա են:

Եթե դուք նախապատվությունը տալիս եք ստրինգ տեսակի կամ սինթետիկ ժանյակավոր վարտիքներին, ապա ուշադրություն դարձրեք, որպեսզի բամբակյա լինեն, քանի որ բամբակը լավ է շնչում և ապահովում է օդափոխությունը: Փորձեք հագնվել ըստ եղանակի: Շոգ եղանակին մաքուր ջինսերը, սինթետիկ լեգինսները և տրիկոները ազդում են ոչ միայն ինքնազգացողության վրա, այլև վնասակար ազդեցություն են թողնում ինտիմ հատվածի միկրոֆլորայի վրա:

Պահպանեք ինտիմ գոտու հիգիենան դաշտանի ընթացքում:

ինտիմ գոտու խնամք

Օրվա ընթացքում տամպոնները հարկավոր է փոխել ամեն 3-4 ժամը մեկ, իսկ միջադիրները՝ 4-5 ժամը մեկ: Ձեռքերը պետք է միշտ մաքուր լինեն, ուստի խորհուրդ է տրվում պայուսակում պահել հակաբակտերիալ գել կամ անձեռոցիկներ:

Այս օրերին ինտիմ գոտու հիգենայով պետք է զբաղվել  ավելի, քան 2 անգամ: Այս ընթացքում խուսափեք սեռական մերձեցումից:

Հիշե՛ք՝ յուրաքանչյուր խնդրի դեպքում չի կարելի ինքնաբուժությամբ զբաղվել, փոխարենը պետք է դիմելի բժշկի միջամտությանը: Վստահ ենք, որ այս խորհուրդները կօգնեն ձեզ լինել գեղեցիկ և պահպանել ինտիմ առողջությունը: