Այսօր խոսելու ենք հղի ժամանակ սպորտով զբաղվելու մասին։ Նախքան սկսելը ուզում ենք նշել, որ ամեն դեպքում հղի ժամանակ ինչ-որ սպորտով զբաղվելուց առաջ պետք է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ կարան լինեն հակացուցումներ։

Չի կարելի՝

  • վազք,
  • ձիավարություն,
  • ցատկ,
  • հեծանվասպորտ,
  • մեծ թենիս,
  • վնասվելու վտանգ կրող, ձգումներ ենթադրող՝ շնչառության պահում, շեշտակի պտույտներ, ծանրության բարձրացում և այլն։

Ծանրաբեռնվածությունը պետք է անվտանգ լինի և առավելագույն հաճույք պատճառի։

Լողն ու ամենօրյա զբոսանքը լավացնում են արյան շրջանառությունը, սրտանոթային համակարգի աշխատանքը, կանխում են շնչառական հիվանդությունները, հանգստացնում են նյարդերը, անցկացնում են գլխացավը, կանխում են ավելորդ քաշի կուտակումը և այլն։

Մնացեք առողջ 😉