սեքս
Advertisementjobs.am

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեծ տարիքում սեքսով զբաղվելը բարելավում է ուղեղի գործունեությունը:

Այն մարդիկ, որոնք դեռ շարունակում են սեռական հարաբերություններ ունենալ, ավելի լավ արդյունքներ են ցույց տվել տեսողական և բանավոր թեստերի ժամանակ:

Հետազոտությունն իրականացվել է 50-83 տարեկան 73 մարդկանց շրջանում, ովքեր հարցաթերթիկներում նշել են վերջին 12 ամսվա ընթացքում իրենց ունեցած սեռական հարաբերությունների հաճախականությունը:

Այնուհետև չափվել է այն ժամանակահատվածը, որի ընթացքում հետազոտություններին մասնակցած մարդիկ կարողացել են մտովի պատկերել իրենց բառապաշարում եղած բառերը:

28 տղամարդիկ և 45 կանայք, ովքեր ավելի հաճախ էին սեքսով զբաղվել, ավելի բարձր ցուցանիշներ ցույց տվեցին՝ ինչպես նշում են Քովենթրիի և Օքսֆորդի համալսարանները:

Նշենք, որ նախկինում ևս այս թեմայով հետազոտություններ իրականացվել են, և սեռական ակտիվ կյանքով ապրող մարդիկ ավելի լավ արդյունքներ են ցույց տվել, սակայն սեռական հարաբերությունների հաճախականությունը հաշվի չի առնվել: