Պատասխանում է հոգեբան Լիլիթ Սիմոնյանը

0
67

Հարց։

Ամեն հասարակ բանից նեղվում եմ։ Սկսում եմ լացել։ Անկախ ինձանից ինչ-որ մեկի
հետ խոսելիս կոպտում եմ։ Չեմ ուզում մարդկանց հետ շփվել։ Ուզում եմ միշտ մենակ լինեմ։

Պատասխան։

Նշված հոգեվիճակը կարող է  մի շարք տարբեր խնդիրների հետևանքը լինել: Սակայն այդ բոլոր խնդիրները միավորում է մեկը. հավանաբար, դուք վիրավորանք ենք պահել ձեր սրտում որևէ մտերիմ մարդու հանդեպ: Անհրաժեշտ է գտնել, գիտակցել այդ ամենասուր վիրավորվածության պատճառը, խոսել դրա մասին, ցանկալի է` հենց այդ անձի հետ, իսկ եթե հնարավոր չէ` ուղղակի կիսվել որևէ այլ մտերիմ մարդու հետ: Եթե դա մի քանի վիրավորվածությունների կուտակում է, արժե գոնե մեկ անգամ զրուցել այդ թեմաներով ընկերուհու, քրոջ կամ եղբոր, ավագ հեղինակավոր մտերիմի հետ կամ ծայրահեղ դեպքում` հոգեբանի: Ձեր նշածը լուրջ հոգեբանական խնդրի մասին չի վկայում, դա մարդկային հարաբերությունների հարց է:

Լիլիթ Սիմոնյան         Հարց Հոգեբանին

Կ. Գ. Յունգի անալիտիկ հոգեբանության դպրոցի հոգեբան, Հոգեթերապիայի Եվրոպական Ասոցիացիայի (EAP) անդամ: