seksapatalog
Ամփոփելով մեր հարց մասնագետին բաժինը՝ ուզում ենք ձեզ հետ կիսվել այս արդյունքներով։
Ըստ մեր մասնագետներին ուղղված հարցերից պարզ է դառնում, որ հայ կանանց շրջանում առավել տարածված խնդիրներն են անօրգազմիան, վագինիզմը, և սեռական ցանկության պակասը կամ բացակայությունը։
Վագինիզմն (ցավ սեռական ակտի ժամանակ) աշխարհում ամենատարածված սեռական խանգարումներից մեկն է, որը բնութագրվում է սեռական ակտն անհնար դարձնող՝ հեշտոցի մկանների կծկումով։
Այս խնդրով, տառապում է կանանց մոտ 5-10%: Վագինիզմով կարող են տառապել տարբեր տարիքի կանայք, և հիվանդության պատճառները նույնպես կարող են շատ տարբեր լինել։
Վագինիզմը լուծվող խնդիր է: Առկայության դեպքում խորհուրդ է տրվում մասնագետի դիմել, որպեսզի այն չշարունակի զույգի սեռական կյանքին խանգարել։
Անօրգազմիա
Անօրգազմիան՝ սեռական ակտի ժամանակ հեշտանքի բացակայությունը, նույնպես բավական տարածված խնդիր է ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում։ Կանանց մեծամասնությունը սեռական կյանքի սկզբում հեշտանք չի ապրում, սակայն եթե այս երեւույթը երկար է շարունակվում, հնարավոր է, որ կա խնդիր, որի լուծման համար հարկավոր է դիմել մասնագետին: Օրգազմի հասնելու ձևերը
Սեռական ցանկության պակաս կամ բացակայություն
Սեռական ցանկության պակասի կամ ընդհանրապես բացակայության խնդիրը նույնպես բավական տարածված է և կարող է մի շարք այլ խնդիրների հետ կապված լինել՝ ինչպես հոգեբանական, այնպես էլ ֆիզիկական: Բավական տարածված պատճառներ են սթրեսները, հոգնածությունը, հորմոնալ խախտումները, որոշակի դեղամիջոցների ընդունումը եւ նախկինում ձեռք բերած վախերը:
Սիրելի հայ կանայք, մի ամաչեք, դիմեք մասնագետներին 🙂