Advertisementjobs.am

Աշխարհում ամենագովերգված ու մարդու կյանքում ամենամեծ հեղաշրջումների ունակ զգացմունքը սերն է, ու դա գիտեն բոլորը: Սիրո դրսևորման ձևերի ու միջոցների մասին ևս հայտնի է:

Սիրո դրսևորման ձևերից համբույրը, որքան էլ զարմանալի է, հատուկ է  ոչ միայն մարդկանց: Ավելին, ըստ կենդանաբան Դոսմոնդ Մորիսի ենթադրության, համբույրի սովորությունը մարդկությունը ժառանգել է մարդանման կապիկներից:

Այս մասին գիտնականին եզրակացության հիմք են տվել շիմպանզեների վարքը, որոնք մարդանման կապիկների վարքի կրողն են համարվում: Այս կենդանիները սովորություն ունեն սնունդը ծամելու և ձագերին բերանից բերան փոխանցելու:

Հետևաբար ստացվում է, որ նման հպման հետևանքով գենետիկորեն ձևավորվում է  կապվածությունն, որը սոցիալական հարաբերությունները մտերիմ մարդկանց մեջ, ավելին, նման շփումը հենց կարող է առաջացնել նման հարաբերություններ՝ անգամ արյունակցական կապերի բացակայության դեպքում:

Գոյություն ունի բավական երիտասարդ գիտություն՝ Ֆիլեմատոլոգիան, որն ուսումնասիրում է հենց համբույր երևույթը։ Թվում է թե՝ ում է պետք նման գիտությունը:

Սակայն իրականում Համբույրի մասին գիտությունն ու նման ուսումնասիրությունները թույլ են տալիս ավելին բացահայտելու մարդու, նրա էմոցիոնալ ու հասարակական կողմերի մասին:

Համբույր երևույթի ուսումնասիրությունն ու արմատներն իրականում շատ ավելի խորն են, քան կարելի է  ենթադրել: Մակերեսային դիտարկմամբ երևույթը զուտ հուզական բնույթ է կրում, իրականում այդ գործընթացն աշխատում է որպես կատալիզատոր՝ բազմաթիվ՝ օրգանիզմի համար խիստը կարևոր գործընթացների համար:

Նախ հաշվի առնենք, որ շրթունքները մեր այն եզակի օրգաններից են, որն ունի նման քանակի նյարդային վերջավորություններ, իսկ եթե սրան գումարենք մաշկի բարակության աստիճանը, կստանանք զգացողական կոնտակտի, դիմացինին զգալու բացառիկ երևույթ, որի շնորհիվ ուղեղին այդ պահի զգացմունքների ու ֆիզիոլոգիական մղումների մասին ամենաուղիղ տեղեկատվությունն է փոխանցվում:

Գիտական փորձերից մեկի ժամանակ երիտասարդ զույգերին առաջարկել են ձեռք ձեռքի բռնած զրուցել, ժպտալ միմյանց, որից հետո նաև համբուրվել:  Հետաքրքիր է, որ օքսիտոցինի մակարդակը տղաների մոտ տվեց սպասելի արդյունքները, իսկ այ աղջիկների մոտ այն գրեթե անփոփոխ մնաց և ձեռքսեղմումի և համբույրի ժամանակ:

Սրանից հետևություն է արվել, որ աղջիկներին էմոցիոնալ կապ ստեղծելու համար միայն ձեռքսեղմումն ու համբույրները բավարար չեն, նրանց անհրաժեշտ է առավել խորը ու ռոմանտիկ հարաբերություններ՝ կապվածության ու դիմացինի հետ էմոցիոնալ կապ ստեղծելու համար:

Ավելին, տղամարդիկ համբույրը դիտարկում են որպես ֆիզիկական կոնտակտի նախերգանք, իսկ այ կանանց մոտ այն ավելի շատ դիտողական ուսումնասիրության գործընթաց է՝ զուգընկերոջ ԴՆԹ-ին ու անգամ տարբեր հիվանդութունների մասին ենթագիտակցական մակարդակով տեղեկատվություն հավաքելու համար։

Սա մարդու օրգանիզմում պատահական երևույթ չէ: Էվոլյուցիայի ընթացքում մարդը սովորել է բնական ընտրության տարբերակով զուգընկեր ընտրել նման մանրակրկիտ, սակայն ոչ գիտակցական մեթոդներով՝ հետագայում առողջ ու ուժեղ սերունդներ ունենալու համար:

Համբույրի ընթացքում օրգանզմում ատոմային ռումբի էֆեկտն է գործում; Օրգանիզմում արտադրվումէ  ինչպես էնդորֆինը, որը երջանկության հորմոնն է համարվում, այդպես էլ օքսիտոցինը: այն պատասխանատում է հասարակական կապերի առաջացման, հուզական կապվածության և զարգացման համար: այս հորմոննը մեծ քանակությամբ արտադրվումէ  նաև ծննդաբերող կնոջ օրգանիզմում ու հզոր հոգեհուզական ֆոն է ստեղծում՝ մայր ու նորածին հետագա կապի ամրապնդման համար:

Համբույրի ժամանակ արագանում է սրտի աշխատանքը, բարձրանում է  զարկերակային ճնշումը, բիբերը լայնանում են, շնչառությունը խորն է դառնում: Տրամաբանական մտածողությունը մղվում է երկրորդ պլան: Ուղեղում նույնպես պայթյուն է  տեղի ունենում ու ակտիվորեն արտադրվում են նյութեր որոնք հաճույքի, կապվածության ցնցող ազդեցություն են թողնում:

Բոլոր մշակույթներում գրեթե համբույրն իր կարևոր ու խորը նշանակությունն ունի. ամուսնության հաստատումից անմիջապես հետո շատ երկրներում սովորության համաձայն նորապսակները համբուրվում են հարազատների ու մտերիմների ներկայությամբ՝ այդպիսով կարծես սիրո ու հավատարմության դաշինք կնքելով՝ վկաների ներկայությամբ:

Համբույրի դրական ազդեցության մասին են խոսում երևույթի՝ կալորիաներն այրելու հատկությունը: Մի քանր վայրկյան տևած համբույն ունակ է այրելու 5 կալորիա: Մնում է հաշվել, թե որքան կալորիա է հարկավոր այրել օրական ու հաստատ սպորտային դահլիճների կարիք չի զգացվի:

Քաղաքակիրթ աշխարհում համբույրի դերն առավել քան գնահատվում է ու կարևորվում՝ն հաշվի առնելով երևույթի ֆիզիոլոգիական ու հուզքկան դրական ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա: Ավելին, աշխարհն անգամ տոնում է համբույրի միջազգային օրը՝ հուլիսի 6-ը: այդ օրը տարբեր երկրներում համբույրի փառատոններ ու տարբեր տեսակի միջոցառումներ են անցկացվում՝ երևույթի կարևորությունը ևս մեկ անգամ շեշտելու և ապացուցելու համար: