Հետաքրքիր ու համեղ կարկանդակների շարքը լրացնում ենք ևս մեկով: Աստղիկ Գալեյանն առաջարկում է պատրաստել գազարով այս ախորժելի կարկանդակը:
Հետևում ենք մեր օգնականին:
Նախ գրանցենք բաղադրիչները:
Մեզ անհրաժեշտ է
3 ձու
150 գ կարագ
150գ շաքարավազ
Վանիլին
3 մեծ գազար
1 թեյի գդալ սոդա
Ալյուր
Անցանք գործի:
Կարկանդակը պատրաստվում է շատ հեշտ ու շատ արագ:
Հարմար ամանի մեջ հարում ենք ձուն և շաքարավազն այնքան, որ ստանանք փրփրուն, թեթև զանգված, որից հետո ավելացնում ենք հալեցված կարագն ու խառնում: Ավելացնում ենք նաև աղացած գազարը: Վերջում ավելացնում ենք իրար խառնած սոդան, վանիլինն ու ալյուրը: Ստանում ենք ոչ շատ պինդ խմոր:
Աստղիկն այս կարկանդակը թխել է 28 սմ տրամագծով ձևամանի մեջ՝ տակը յուղաթուղթ դրած: Այն թխվում է 30 րոպեում՝ նախապես 180 աստիճան տաքացված ջեռոցում:
Չհասցրեցիք հոգնել, մեկ էլ խնդրեմ՝ կարկանդակը պատրաստ է, համեցեք…
Woman.am-ն առաջարկում է նաև այլ կարկանդակների ու շատ տարբեր այլ ուտեստների բաղադրատոմսեր, ծանոթացեք մեր նախորդ հանդիպումներին և հետևեք թարմացումներին մեր բոլոր էջերում:
Տեքստի հեղինակ՝ Արուսյակ Հոխիկյան (Arusyak Hokhikyan’s group)



