Խնձորով համեղ կարկանդակ պատվիրե՞լ եք: Ո՞չ, բայց դեմ չե՞ք վալելել: Շատ լավ, համեցեք woman.am-ի խոհանոց:
Գայանե Դալլաքայանն այսօր օգնելու է մեզ պատարաստել այ այսպիսի համեղություն: Շնորհակալ ենք Գայանեին ու խոստովանենք, որ հրաշալի է ստացվել:
Պատրաստելու համար նախ գրանցենք բաղադրիչները:
Մեզ անհրաժեշտ է՝
Խմորի համար
2 ձու
1 բաժակ շաքարավազ
200 գ կարագ
0.5 թեյի գդալ սոդա
1 ճաշի գդալ քացախ
3.5-4 բաժակ ալյուր
Միջուկի համար
-
1 կգ խնձոր
-
2 բաժակ շաքարավազ
-
1 ճաշի գդալ դարչին
Սկսեցինք:
Թասի մեջ լավ հարում ենք ձուն և շաքարավազը: Ավելացնում ենք հալեցված, արդեն ոչ տաք կարագն ու կրկին խառնում: Այս զանգվածին ավելացնում ենք քացախը, խառնում ու մաղելով ավելացնում իրար խառնած սոդան ու ալյուրը: Հունցում ենք պինդ, ձեռքերին չկպնող խմոր: Բաժանում ենք 3 գնդի, մեկը դնում ենք սառցարանը, որ լավ սառի: Մյուս երկուսը կարճ ժամանակով դնում ենք սառնարանը: Երբ Սառցարանի գունդն արդեն լավ սառած լինի, սառնարանից դուրս ենք բերում մյուս երկուսը, գրտնակում ենք բարակ, բացում մեր տապակի չափսով, փռում ենք նախապես բուսայուղ քսած տապակի վրա, մի շերտի վրա քսում ենք միջուկը, վրան տարածում ենք մյուս գրտնակված շերտը, վրան քսում ենք միջուկի մյուս կեսն ու այնուհետև սառցարանից դուրս ենք բերում լավ սառած, արդեն քարացած գունդը, քերում ենք մեր կարկանդակի վրա, դնում ենք ջեռոցը, որը նախապես պետք է տաքացնել 180-200 աստիճանով:
Իսկ միջուկը պատրաստվում է շատ հեշտ ու արագ:
Խնձորը քերում ենք, ավելացնում մյուս բաղադրիչներն ու խառնում: Եթե խնձորը շատ քաղցր է, ապա հանգիստ կարող եք մի քանի կաթիլ կիտրոնի հյութ ավելացնել, յուրահատուկ համային նրբերանգ կտա: Ավելորդ չի լինի նաև մանրեցված չամիչը, ընկույզը և ցանկացած այլ ընդեղեն:
Պատրաստի կարկանդակը կարող եք մատուցել շաքարի փոշի ցանած, կամ առանց դրա: Միևնույն է, այն հրաշալի տեսք ունի:
Դարչինի անուշ բույրը մեզ է կանչում, հավաքվեք սուրճի սեղանի շուրջ:
Woman.am-ը սուրճի սեղանի շուրջ հավաքվելու առիթներ պարբերաբար ստեղծում է մեզ համար:
Փնտրեք մեր նախորդ հանդիպումներն ու հետևեք թարմացումներին:
Տեքստի հեղինակ՝ Արուսյակ Հոխիկյան (Arusyak Hokhikyan’s group)




