Կարկին շոկոլադասերների համար… Շոկոլադային կեքսեր ենք պատրաստելու: Գայանե Առաքելյանն արդեն ժամանել է, կարող ենք սկսել:
Նախ գրանցենք բաղադրիչները
- 2 ձու
- 200 գ շաքարավազ
- 2 թեյի գդալ փխրեցուցիչ
- 200գր ալյուր
- վանիլին
- 150 գ հալեցրած կարագ
- 100 գ կակաո (200 գ բաժակով ոչ լիքը)
Պատրաստման ընթացքը շատ պարզ է ու նույնքան հեշտ:
Անցանք գործի:
Հարմար թասի մեջ մի լավ հարում ենք շաքարավազն ու ձուն, մինչ ստացվի թեթև, փրփրուն, սպիտակ զանգված: Ավելացնում ենք ալյուրն ու փխրեցուցիչը՝ միախառնված: Լավ խառնում ենք ու ավելացնում կրկին նախապես իրար խառնած հալեցված կարագն ու կակաոն: Այս խառնուրդը պետք է ջնարակի պես մուգ, հագեցած շոկոլադային գույն ունենա:
Ինչպես միշտ նշեմ, որ կակաոն յուղային բաղադրիչի հետ խառնված ավելացնելու դեպքում միշտ ավելի արդյունավետ է. կակաոյի շոկոլադային համն ու հոտն ավելի արտահայտիչ են դառնում:
Վերջում ևս մի լավ խառնում ենք: Խմորը լցնում ենք հատուկ կեքսերի համար նախատեսված ձևամանների մեջ ու թխում մինչ պատրաստ լինելը: Ձևամանները նախապես հարկավոր է պատել բուսայուղով:
Կեքսերի պատրաստ լինելը կարող եք ստուգել չոփիկով, կամ ուղղակի խմորին սեղմելով, եթե զգացիք, որ մատից առաջացած փոսիկն արագ վերականգնվում է, ուրեմն պատարստ է, կարելի է դուսր բերել:
Զարդարեք այս համեղությունն ինչպես կցանկանաք՝ կրեմով, շաքրի փոշիով, բեզեով, սպիտակուցային կրեմով և այլն:
Ահա և վերջ: Դե արի ու դիմադրիր շոկոլադի գայթակղությանը:
Woman.am –ը դեռ շատ անակնկալներ ունի շոկոլադասերների համար:
Փնտրեք մեր նախորդ հանդիպումներն ու հետևեք թարմացումներին:
Տեքստի հեղինակ՝ Արուսյակ Հոխիկյան (Arusyak Hokhikyan’s group)



