Գաղտնիք չէ, որ կրծկալը յուրաքանչյուր աղջկա զգեստապահարանի անբաժան մասն է:
Տարիներ շարունակ բազմաթիվ հակասական կարծիքներ են հնչել կրծկալի մասին:
Ոմանք համոզված են, որ կրծկալ կրելը կարող է կրծքագեղձի քաղցկեղ առաջացնել, մինչդեռ շատերն էլ կարծում են, որ առանց կրծկալ զգեստապահարանը միանշանակ դատարկ է:
Թե այս պնդումներից ո՞րն է ճիշտ, իսկ որը՝ պարզապես միֆ, դեռևս ապացուցված չէ: Կրծկալի մասին հայտնի միֆ է, որ այն չկրելու դեպքում մեծանում է կրծքավանդակի մկանների աճի ռիսկը:
Սակայն, կանանց շրջանում կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտնի է դարձել, որ այն կանայք, ովքեր հրաժարվել են կրծկալից, ընդհակառակը ունեցել են մկանների թուլացում և մաշկային խնդիրներ:
Այդ իսկ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս կրծկալ կրել ցերեկային ժամերին, որպեսզի խուսափել մաշկի գրգռումներից և վարակներից:
Կրծկալի մասին ոչ պակաս հայտնի միֆ է նաև այն, որ երկարատև կրելու դեպքում կրծկալը փոխում է կնոջ կրծքի ձևը:
Սա ևս գիտականորեն ապացուցված չէ, քանի որ կուրծքը մկան չէ, ուստի հնարավոր չէ մշտապես տոնուսի մեջ պահել:


