Զույգը պարտավոր է սա անել գոնե մեկ անգամ

Խելամտությունն ու կայունությունն իհարկե լավ հատկություններ են: Բայց հարաբերություններում կարող են ի հայտ գալ իրավիճակներ և սովորություններ, որոնք նախ՝ հետաքրքրություն են մտցնում կենցաղում, նաև՝ ամրացնում են հարաբերություններ և նոր շունչ հաղորդում:

Երջանիկ հարաբերությունների գաղտնիքը մեր՝ հոգեբաններիս ամենօրյա հոգածության ներքո է: Սովորաբար մենք չափազանց լուրջ լուրջ հարցեր ենք առաջ քաշում, սակայն երջանկությունը մանրուքներում է: Այնպես որ, հետևեք այս խենթ խորհուրդներին ու նոր գույն մտցրեք ձեր երջանկությունում:

Երկար-երկար նայեք միմյանց աչքերի մեջ: Մենք՝ հոգեբաններս կարծում ենք, որ մեծ քանակությամբ ազդակներ ու հույզեր հաղորդվում են ոչ վերբալ հաղորդակցության արդյունքում: Այս ժամանակ բաց թողեք ձեր ենթագիտակցությունը: Դուք այս եղանակով շատ բան ունեք միմյանց փոխանցելու:

Երբեմն անսպասելի ծիծաղելի հագուստ հագեք: Այո, այո՛: Սա զվարճալի է, ուրեմն և խենթ: Ուրեմն և՝ հատուկ ուշադրության արժանի: Հիշեք, որ անսպասելիութոյւնը մտերմացնում է:

Թերևս ամենակարևորը՝ միասին պատրաստեք: Պատրաստեք նոր, չփորձված ու բարդ ուտեստներ, որոնցում շատ բաղադրիչներ կան: Որոշ հոգեբաններ խորհուրդ են տալիս նաև անդրադառնալ վաղ մանկական համերին: Նոստալգիան հույզեր է արթնացնում… մնացածը՝ գիտեք:

Երկար, կրքոտ ու թեկուզ ձայնով համբուրվեք: Հայտնի է, որ 20 վայրկյանից ավել ձգվող համբույրներն ու գգվանքները սերոտոնին հորմոնի արտադրության ամենահայտնի հնարավորությունն են: Այնպես որ մի՛ սահմանափակեք ձեզ:

Իսկ դուք միմյանց ինտիմ լուսանկարներ ուղարկու՞մ եք: Այո՞, ուրեմն ամեն ինչ կարգին է:

Երբեմն գնացեք երկիր, կամ քաղաք, որտեղ չեք եղել: Միասին բացահայտեք տեղանքը, առանձնահատկությունները, խոհանոցը… սա նման է միասին հետախուզման գնալու էքստրիմին՝ հաճելի է ու հետաքրքիր:

Ճիշտ է, անցել են թղթե նամակներ գրելու բոլոր հնարավոր դարաշրջանները: Հիմա մենք ավելի արագ ենք հաղորդակցվում, հեշտ, ու երբեմն առանց մտածելու: Իսկ փորձե՞լ եք երբևէ նամակ գրել սիրելիին՝ ամենաիսկական սիրային նամակ, թղթի վրա, ծրարի մեջ, խորքային զգացմունքներով… փորձե՛ք, հետո շնորհակալ կլինեք:

Դե անառիթ նվերների ու անակնկալների մասին էլ չեմ ասում: Դա պետք է շատ հաճախ անել: Բայց գոնե կյանքում մեկ անգամ պետք է հորդառատ անձրևին համբուրվել: Անկրկնելի արդյունք՝ իր հետևանքներով: Շարունակաբար սեքսը հաստատ ավելի բուռն կլինի:

Խենթությունների շարքին կդասեի միասին ձնեմարդ պատրաստելը, ոչինչ որ տարիքն այլ է: Նաև օդապարիկով սավառնելը:

Գեղեցիկ ստրիպտիզ կազմակերպեք հենց տաք փրփրոտ վաննայի շուրջ, ապա միասին լոգանք ընդունեք, թեթև հարբեք՝ կարդալով էրոտիկ պրոզա, իսկ հետո եթե ի վիճակի լինեք, նաև հիշեք Կամասուտրայի անհավանական դիրքերը: Լավ գաղափար է նաև ֆոտոսեսիան:

Ես խորհուրդ կտայի դա անել ոչ թե տանը, այլ հյուրանոցում, թեկուզ և հենց ձեր քաղաքում: Լավ գաղափար է հաջորդ օրը անկողնուց դուրս չգալը, ջերմ գգվանքները հաստատ կհիշեցնեն բուռն գիշերվա մասին ու նոր զգացողություններ կպատճառեն:

Այնուամենայնիվ ես կարծում եմ, որ զույգին միավորող ամենահաճելի զբաղմունքը, սեքսից հետո, գինու համտեսն է, որը կարող է վերածվել անհավանական գինարբուքի:

Արաքսյա Շահսուվարյան

հոգեբան

Leave a Comment