Օրիգինալ կանապեներ ամանորյա սեղանի համար՝
Բաղադրիչներ՝
հացի համաչափ շերտեր,
ձիթապտղի հատիկներ,
ծովախեցգետիններ
հալած պանիր,
կանաչի կամ բրոկոլի զարդարելու համար
Հացից համաչափ եռանկյունիներ կտրատել, վրան քսել հալած պանիրը: Վրան դնել նախապես եփված և մաքրած ծովախեցգետինները: Ձիթապտուղները օղակ-օղակ կտրատել: Ստացված օղակները տեղադրել կանապեների վրա: Բրոկոլիի փոքրիկ փնջերով կամ կանաչիով զարդարել և մատուցել: (ֆոտոշարք)



