Մայրիկի բաղադրատոմսերից ներկայացնում ենք մեղրով և ընկույզով տորթի բաղադրատոմսը։
Բաղադրիչներ.
ձու – 3 հատ,
շաքարավազ – 1.5 բաժակ,
մեղր – 150 գ,
կարագ – 150 գ,
ընկույզ – 150 գ,
ալյուր – 500 գ,
Կրեմ.
յուղալի թթվասեր – 800 գ,
շաքարավազ – 2 բաժակ,
վանիլային շաքարավազ – 2 տուփ
Պատրաստման եղանակ․
Խոր ամանի մեջ խառնել ձուն, շաքարավազը, մեղրը, ընկույզը, փափկած կարագը:
Աստիճանաբար ավելացնել ալյուրն ու մեկ տուփ փխրեցուցիչ:
Խառնել, մինչև միատարր խմոր ստացվի: Խմորը երեք մասի բաժանել, թաց ձեռքով տարածել յուղաթղթով ծածկված տապակի վրա:
Թխել 190 աստիճան տաք ջեռոցում 10 րոպե:
Խմորի շերտը պետք է կարմրի:
Հանել ջեռոցից, թողնել հովանա և հանել թուղթը:
Պատրաստել կրեմը: 30%-ից ոչ պակաս յուղայնության թթվասերը հարել, աստիճանաբար ավելացնելով շաքարավազը: Խմորը դնել և կրեմ քսել վրան: Երկրորդ շերտը դնել, նորից կրեմ քսել: Դնել երրորդն ու ողջ տորթը ծածկել կրեմով: Զարդարել ընկույզի փշրանքով:
Անուշ լինի ։)




