Բնական պայմաններում կնոջ հեշտոցում փոքր քանակությամբ սնկեր կան: Հեշտոցի կանդիդոզը (Հեշտոցային կաթնախտը) շեքի և հեշտոցի բորբոքումն է, որն առաջանում է լորձաթաղանթի՝ Candida սնկերի ախտահարումից (նման են խմորասնկերի):
Կանդիդա սունկը սովորաբար հայտնաբերվում է հեշտոցում, սակայն կարող է լինել հետանցքային և բերանի խոռոչի։ Կանդիդա սունկը ախտածին կամ վնասաբեր չէ։
Վտանգն առաջանում է, երբ սկսում են բազմանալ։ Առաջացնում է արտաքին սեռական օրգանների լորձաթաղանթի գրգռում և հեշտոցի այտուցվածություն։
Կանդիդոզը սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն չէ, սակայն սեռական հարաբերությունները կարող է գրգռել։
Կանդիդոզը դրսևորվում է՝
• Հեշտոցի ցավով,
• տհաճ հոտով,
• փշուրանման կապուկներով արտադրությունով,
• Սեռական օրգաններում քորով և այրոցով:
Կանդիդոզի քրոնիկ դրսևորման դեպքում քորը կարող է լինել միակ նշանը և կարող է ավելի ուժեղանալ սեռական հարաբերությունից հետո:
Բուժման համար խորհուրդ կտանք դիմել բժշկին։
Առողջ եղեք 😙
[popup_anything id=”1161″]




