Պատրաստում եմ մսով կարկանդակ հատուկ Woman.am-ի համար։ Հեղինակ՝ Իզաբելա
Բաղադրիչներ՝
Աղացած միս-300 գրամ,
1 մեծ գլուխ սոխ,
համեմ, մաղադանոս, ձու կամ մածուն, աղ և սև պղպեղ՝ ըստ ճաշակի։
Պատրասման եղանակ՝
Աղացած միսն ու սոխը եփել, ավելացնել համեմ ու մաղադանոս, աղ և սև պղպեղ։
Վերցնել շերտավոր խմորը, բացել տապակի չափսով, մի շերտի վրա ավելացնել տապակած միսը, մյուս շերտով փակել, շերտերի կողքերը միացնել իրար։ Վրան քսել ձու կամ մածուն։
Եփել 200 աստիճանի տակ, 20-30 րոպե։
Շատ հեշտ և արագ



