Ֆրանսիացի հոգեբան Մարիա Ջեյմսոնը 15 տարի է, ինչ խորհրդատվություն է իրականացնում ամուսնական զույգերին:
Իր փորձի վրա հիմնված հետազոտությունների արդյունքում նա նշում է, որ ամեն դեպքում միևնույն կամ նմանատիպ հոգեբանական տիպ ունեցող մարդիկ ավելի լավ են միմյանց հետ ապրում, քան տարբեր հոգեկերտված ունեցողները: Իդեալական հարաբերությունների մասին կարելի է մտածել միայն այն դեպքում, երբ զույգը նույն հայացքներն ու մտածելակերպն ունի: Սա բնավ չի նշանակում, թե նրանք երկուսն էլ բացառապես միևնույն նախասիրությունները պիտի ունենան: Սակայն կան բազային հատկություններ, որոնք պետք է գոնե մոտ լինեն: Օրինակ՝ խառնվածքը: Հակառակ պարագայում միությունն անիմաստ է: Այս թեմայով հայտնի հոգեբանը նույնիսկ գիրք է գրել, որը խորհուրդ է տրվում կարդալ՝ հասկանալու արդյոք համապատասխանում եք միմյանց:
Իսկ մինչև այդ, մենք առանձնացրել ենք մի քանի հիմնական հարցեր, որոնցով հնարավոր կլինի պարզել ձեր խառնվածքը:
Նշենք, որ բոլորովին պարտադիր չէ, որ դուք ունենաք նման փորձառություն: Պարզապես սրանք բնութագրիչ ու խորհրդանշական հարցեր են, որոնք շատ բան կարող են պատմել զույգի ընդհանրությունների մասին:
[pullquote]Հարց 1 Կուզեի՞ք շուրջերկրյա ճամփորդություն անել՝ անիվների վրա տնակով[/pullquote]
Սա հարց-թեստ է, որը բնութագրում է ձեր բնավորությունը: Եթե դուք սիրում եք մեքենա-տնակով, հավանաբար ներամփոփ եք ու քիչ շփվող: Եվ հակառակը, շփվող ու հարաբերությունները գնահատող մարդկանց համար սա մղձավանջ է: Այն դեպքում, երբ երկուսիդ համար էլ սա լավ տարբերակ է, ուրեմն դուք կարող եք համատեղ ապրել: Երբ երկուսիցդ որևէ մեկի պատասխանը տարբեր է, ուրեմն խառնվածքային հստակ տարբերություն կա:
[pullquote]Հարց 2 Սիրու՞մ եք սարսափ ֆիլմեր[/pullquote]
Հարցի պատասխանը թույլ կտա հասկանալ՝ զույգը միևնույն ադրենալինային կախվածությունն ունի, թե ոչ: Սովորաբար, տագնապային, ռիսկային որոշումների գնացող և տարատեսակ ավանտյուրաների մեջ ներքաշված մարդիկ սարսափ ֆիլմեր չեն սիրում: Նրանց ադրենալինային պակասը կյանքից է հագենում: Կամ այնքան տագնապային են, որ լրացուցիչ սթրեսի չեն կարող ենթարկվել:
[pullquote]Հարց 3 Գյուղու՞մ, թե քաղաքում եք նախընտրում ապրել[/pullquote]
Սա հոգեբանական համատեղելիության ամենապարզ ցուցիչն է: Գյուղի ու քաղաքի բնակիչները միանշանակ տարբեր են, հետևաբար, եթե տարբերվում են երկուսիդ պատասխանները, ուրեմն դուք միանգամայն հակառակ խառնվածքի ու եռանդի տեր մարդիկ եք:
Առաջին հայացքից այս պարզունակ հարցերը շատ բան են պատմում մարդկանց համատեղելիության մասին: Իրականում սրանք շատ հիմնարար տեղեկատվություն են պարունակում, որոնց անտեսումը կարող է և անհարմարություններ առաջացնել:
Արաքսյա Շահսուվարյան
հոգեբան




