10 զվարճալի խաղեր բջջային հեռախոսի համար

Հաճախ ձանձրույթի պատճառով մենք դառնում ենք անտրամադիր և  մեկուսանում շրջապատից: Որոշ դեպքերում  բոլորիս  «ընկերակցում» է միայն ձանձրույթը, ուստի դրանից ազատվելու համար մեզ օգնության են հասնում բջջային հեռախոսներն իրենց  անփոխարինելի և զվարճալի խաղերով: Այսպիսով՝ անշարժ նստելու և միևնույն կետին սևեռվելու փոխարեն կարելի է վերցնել հեռախոսը և հետաքրքիր խաղեր խաղալ:
Ահա 10 զվարճալի խաղեր ձեր հեռախոսի համար, որոնք արժե ներբեռնել:

Puzzle & Dragons

Ժամանց

Սա այն խաղերից է, որը կարելի է անվանել երկուսը մեկում, քանի որ խաղացողը փորձում է լուծել գլուխկոտրուկը և կռվել:
Զվարճալի, միևնույն ժամանակ բարդ խաղ է, քանի որ հաճախ նույնիսկ խաղի գիտակները չեն կարողանում հաղթահարել այն:

Osmos

Ժամանց

Հիանալի խաղ է, որի հիմնված է ֆիզիկայի գիտելիքների վրա: Այստեղ խաղացողը գալակտիկական փոշի է, որը գոյատևում է մյուսներին կլանելու շնորհիվ:
Այս խաղը կարող է հանգստացնել և թարմացնել ձեր ուղեղը:

 Dots

Ժամանց

Dots-ը պարզ, գունային խաղ է, որի ժամանակ հեռախոսը հաճելիորեն ցնցվում է ձեր ձեռքում:
Եթե դուք ցանկանում եք ձեր արկածային  խաղերը փոխարինել զվարճալի գլուխկոտրուկով, ապա այս խաղը հենց ձեզ համար է:

Terraria

Ժամանց

Ժամանակը շատ արագ կանցնի, երբ խաղաք Terraria: Պարզապես պետք է ցատկել, փորել, ուսումնասիրել քարայրները, ապա կրկին փորել և նոր տուն կառուցել:
Հետաքրքիր, միևնույն ժամանակ զվարճալի խաղ:

Deer Hunter

Ժամանց

Խաղի անվանումն արդեն հուշում է, որ այն որսորդական խաղ է, սակայն չի սահմանափակվում  միայն եղնիկների որսով: Խաղն առաջարկում է ավելի քան 100 կենդանի՝ սկսած փոքր եղջերավորներից մինչև գիշատիչներ, ինչպիսիք են՝ արջը, գայլը և այլն:

Bastion

Ժամանց

Bastion-ը մի մարդու մասին է, ով փրկվել է և փորձում է վերականգնել իր շուրջը գտնվող ավերակները և երկնքում  քաղաք կառուցել:

Godville

Ժամանց

Պարտադիր չէ, որ բջջային հեռախոսի բոլոր խաղերն ունենան նկարներ և երաժշտություն: Երբեմն բառերն էլ բավական են: Godville-ը հենց այն խաղն է, որը խաղում են երկար ժամանակ, քանի որ նույնիսկ միայն տեքստով այն արդեն զվարճալի է:

EPOCH.2

ժամանց

EPOCH-ը ծրագրավորված է գտնելու և պաշտպանելու արքայադստերը: Այս խաղում խաղացողը նմանվում է ռոբոտի, ով պայքարում է և ոչնչացնում իր թշնամիներին:

Drop7

Ժամանց

Այս խաղը պարզ գլուխկոտրուկ է, որի ժամանակ խաղացողը վանդակներում նշում է թվեր: Չնայած իր պարզությանը, այս խաղը միանշանակ զարգացնում է մարդու տրամաբանությունը:

 Brothers in Arms 3

Brothers in Arms 2

Այս խաղը զվարճալի կլինի հատկապես ռազմավարական խաղերի երկրպագուների համար, քանի որ դրա առանձնահատկությունն այն է, որ խաղում կարող են ներգրավվել մեկից ավելի մասնակիցներ: Խաղացողները կռվում են՝ հետ մղելով թշնամիներին:
Յուրաքանչյուր մասնակից ունի իր առավելությունները և խաղի հնարավորությունները:

Leave a Comment