Վիրտուալ սեքս. Այլասերվածությու՞ն,  թե ոչ

վիրտուալ սեքս

Հաճախ կարելի է լսել այն տարածված կարծիքը, որ վիրտուալ սեքսը  ստեղծված է միայն իմպոտենտների համար:

15-55 տարեկան շատ կանայք և տղամարդիկ համոզված են, որ վիրտուալ սեքսն անընդունելի է, և դրանում ոչ միա լավ բան չկա:

Հետաքրքիր է, որ մարդկանց մեծամասնությունը  կարծում է, որ վիրտուալ սեքսն ավել թույլ զգացողություններ է  պատճառում, քան իրական սեքսը:

Բայց, չգիտես ինչու վիրտուալ սեքսի մասին  մոտեցումները բազմազան են, և շատ մարդկանց   շարունակում է հետաքրքրել վիրտուալ հարաբերությունների այս ձևը: Հստակ չենք կարող նշել, թե որքանով է վտանգավոր վիրտուալ սեքսը, բայց վիրտուալ շփման վտանգը չենք կարող պարզապես անտեսել:

Երբեմն  մարդիկ այնքան են կենտրոնանում  վիրտուալ շփման վրա, որ մոռանում են իրականության մասին: Իհարկե, վիրտուալ սեքսի մասին  կարծիքներն իրարամերժ են:

Շատերը նշում են, որ տպավորված են առաջին վիրտուալ սեքսով, մինչդեռ ոմանք էլ նշում են, որ վիրտուալ սեքս նախընտրում են այն դեպքում, երբ զուգընկերը չի  բավարարում իրենց  սեռական ցանկությունները:

Ինչպես իրական հարաբերություններում, այնպես էլ վիրտուալ սեքսում կարևոր է գուշակել միմյանց սեռական ցանկությունները: Սա նշանակում է, որ թե՛ վիրտուալ, և թե՛ իրկան հարաբերություններում սեքսի հիմնական  նշանակությունը նույնն է:

Համակարգիչը  ևս մեկ գործիք է, որը սակայն չի  փոխում  մարդու էությունը: Վիրտուալ սեքսով զբաղվող մարդկանց 90 %-ը վիրտուալ սեքս   նախընտրում է  հնարավոր զուգընկերոջ հետ միայն երկար շփումից հետո:

Որպես կենսաբանական էակ՝ տղամարդը ձգտում է հարաբերություններ ունենալ շատ կանանց հետ:

Այդ ձգտումը կարծես նրա կենսաբանական «պարտականությունն» է դարձել: Այս առումով կինը տարբեր է, քանի որ նրա համար  իր սեռական կյանքի միակ ընկերը ամուսինն է:

Վիրտուալ սեքսը դառնում է ընտրություն նրանց համար, ովքեր ցանկանում են նոր բաներ փորձել: Այսինքն, այն արտացոլում է  զույգերի խնդիրները  կամ նրանց իրական ցանկությունները:

Շատ դեպքերում վիրտուալ սեքսը նույնիսկ  օգնում է պահպանել ընտանեկան ներդաշնակ հարաբերությունները՝ թույլ տալով ամուսիններին իրագործել իրենց  «արգելված» սեռական ցանկությունները:

Leave a Comment