Սաղմնաբանը՝ արտամարմնային բեղմնավորման ամբողջ պրոցեսում

Անպտղությունը հիմնախնդիր է ամբողջ աշխարհում՝ տարիներ շարունակ։ Ժամանակակից կենսակերպը՝ անառողջ սնունդը, վնասակար սովորությունների ամբողջական սպեկտրը, էկոլոգիական խնդիրներն ու արտաքին ամենատարբեր ներազդեցությունները ի թիվս առողջական այլ խնդիրների, ուղղակիորեն և բացասաբար ազդում են մարդու վերարտադրողականության վրա։

Այս ամենին զուգահեռ զարգանում ու կատարելագործվում են օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաները՝ ուղիղ և նպատակային պայքարելով անպտղության դեմ։

Արտամարմնային բեղմնավորմումը մեկն է այն գործընթացներից, որով անցնում են անպտղություն ունեցող ընտանիքները։ Այս միջամտության ընթացքում ուրույն գործառույթ ունի էմբրիոլոգը։ Զրուցում ենք «Մարգարյան ծննդատան» էմբրիոլոգ Անժելա Հարությունյանի հետ։

-Բժշկուհի Հարությունյան, ո՞ր փուլում է սկսվում էմբրիոլոգի աշխատանքը։
– Էմբրիոլոգի աշխատանքը սկսվում է հենց պունկցիայից։ Երբ կատարվում է ձվաբջիջների պունկցիա, ֆուլիկուլյար հեղուկից սաղմնաբանն առանձնացնում է ստացված ձվաբջիջները,  հետագայում բեղմնավորում, կուլտիվացնում՝  մինչև հինգից վեց օր, հետագայում տեղադրում է արգանդի խոռոչ կամ էլ սառեցվում են։

-Ձվաբջիջների ստացումն իրենից ինչ պրոցես է ներկայացնում։
-Ձվաբջիջները ստացվում են ձվարանների պունկցիայի միջոցով։ Պունկցիա է արվում ֆոլիկուլյար հեղուկը, որից առանձնացվում են ձվաբջիջները։ Այս ամբողջ գործողություններն իրականացվում են լաբորատոր պայմաններում։

-Ի՞նչ է ձվաբջիջների սառեցումը։ Արդյոք ունի այն ժամկետային սահմանափակումներ։ Արդյոք վնասվում կամ փոփոխության են ենթարկվում սաղմերը։
-Կրիոկոնսերվացիան սաղմերի սառեցումն է։ Սաղմերի սառեցված պահպանումը ժամկետներ և վաղեմության ժամանակ չունի, այն անսահման է։

Սառեցման ընթացքում սաղմին ոչինչ չի սպառնում։ Ապասառեցումից հետո սաղմերի կենսունակությունը գրեթե 100% է։

Leave a Comment