Սեռական ցանկություն, կիրք, հավատարմություն. սրանք սիրո 3 տեսություններն են:

Հիմնվելով  ռոմանտիկ հարաբերություններում ունեցած իրենց փորձի վրա՝ շատ կանայք  հաստատում են այն փաստը, որ սերը և կիրքը բոլորովին տարբեր «համեր» են: Որոշ մարդկանց դեպքում այս երկուսն ինտենսիվ են և կատաղի, մինչդեռ մյուսների համար էլ նուրբ ու զգայուն: Շատ գիտնականներ ուսումնասիրել են սիրո և կրքի ճանաչողական և նյարդաբիոլոգիական գործընթացները և, ի վերջո, եզրահանգել, որ այս երկուսը տարբեր զգացմունքներ են, որոնք բնորոշ են ռոմանտիկ հարաբերությունների տարբեր փուլերին: Արդյունքում, գիտնականներն առաջարկել են սիրո 3 տեսությունների գաղափարը:

Սիրո 3 տեսություններն են՝ սեռական ցանկություն, կիրք և հավատարմություն: Իրարից անկախ այս երեք զգացմունքների համար պատասխանատու են ուղեղի տարբեր մասերը: Օրինակ՝ կարելի է մեկի հանդեպ կիրք զգալ, սակայն հավատարմության մասին խոսք անգամ չլինել:

Տեսություն 1.  սեռական ցանկություն:

սեռական ցանկություն

Սեռական ցանկությունն այն զգացողությունն  է, որը հատուկ է յուրաքանչյուրին և կապված է բնազդների հետ: Այն այո/ոչ-ի առաջարկությունն է, այսինքն՝ արդյո՞ք ցանկանում ես սեռական կապի մեջ մտնել ինչ-որ մեկի հետ, թե ոչ: Այս ցանկությունն անհետանում է այնքան արագ, որքան գալիս է: Այն անցողիկ է և չունի արգելքներ:

 

Տեսություն 2. կիրք:Կիրք

Կիրքը զգացմունքային այն կապն է, որը ստեղծվում է տղամարդու և կնոջ միջև: Այս դեպքում նրանք համակված են միմյանցով, ցանկանում են օրվա մեծ մասը միասին անցկացնել և անվերջ միմյանց նայել: Նրանք մտածում են մեղրամսի և ռոմանտիկ պահերի մասին: Կիրքն անհավատալի ուժ ունի, որն ազդում է մարդու տրամաբանության վրա: Այն դրդում է զույգերին անել մի բան, իսկ հետո՝ մեկ այլ բան: Ուղեղը սկսում է չենթարկվել սեփական ցանկություններին: Կիրքը գոյություն չունի առանց սեռական ցանկության, չնայած երբեմն այն չի անհետանում նույնիսկ սեռական ցանկության բացակայության դեպքում: Շարունակական կիրքը հանգեցնում է սիրո երրորդ տեսության ձևավորմանը:

Տեսություն 3. հավատարմություն:

հավատարմություն

Եթե կինը և տղամարդը շարունակում են միմյանց հանդեպ կիրք զգալ, ապա, ամենայն հավանականությամբ, նրանք պատրաստ են կյանքի մնացած մասը միասին անցկացնել: Այս  պայմաններում ծնվում է հավատարմությունը: Այն ուժեղ զգացմունք է,  որը ոչ բոլորին է տրվում: Սիրո երրորդ տեսությունը ենթադրում է ուժգին  էմոցիոնալ կապ զուգընկերոջ հանդեպ: Գիտնականներն ապացուցել են, որ այն զույգերը, որոնք հասնում են սիրո երրորդ մակարդակին, միաձուլում են իրենց զգացմունքները: Այս փուլում հարաբերությունները կարող են դիմակայել ցանկացած դժվարության:

 

Նյութի աղբյուրը՝ www.markmanson.net
Նկարի աղբյուր՝ www.pexels.com