Սիգա ձուկը՝ ջեռոցում

Ձկան պատրաստման տարատեսակ եղանակների ու բաղադրատոմսերի մեջ այսօր առաջարկում ենք Իզաբելլա Սարգսյանի այս գեղեցիկ ու շատ համեղ տարբերակը:

 

Եթե պատրաստ եք, սկսեցինք:

Հրակայուն ամանի մեջ փռում ենք մի շերտ լավաշ այնպես, որ ամբողջ ամանի տակը ծածկվի: Վրան տարածում ենք մանր կտրատված կոտեմ, աղ ենք ցանում:Այնուհետև այս ամենի վրա միմյանցից քիչ հեռավորությամբ դասավորում ենք մանր սիգա ձկները, որոնք նախապես պետք է համեմել աղով և սև պղպեղով: Ձկան վրա լցնում ենք մանր սոխով ու կարագով պատրաստված սոխառածը, որից հետո ձկների վրա դնում ենք մի քանի մանր կտոր կարագ: Դրանից հետո արդեն ձկների վրա շարում ենք չերրի լոլիկներ, կամ սովորական լոլիկի շերտեր, կրկին մի քիչ աղ ու պղպեղ ենք ցանում, մանր կտրատած կանաչ սոխ ենք շաղ տալիս, մի քանի կաթիլ կիտրոն ենք քամում ու վերջ, մեր համեղ ու յուրահատուկ ուտեստը պատրաստ է ուղևորվելու ջեռոց:

Ձուկը ջեռոցում թողնում ենք մինչ պատրաստ լինելը, ընթացքում հարկավոր է ստուգել, որ երկար չմնա:

Վերջ, այսքանը: Տիկին Իզաբելլան տեղեկացնում է, որ կոտեմի ու ձկան համադրությունը հրաշալի արդյունք է տալիս:

 

Woman.am-ը վստահ է, որ կհավանեք, իսկ եթե այլ բաղադրատոմսեր եք փնտրում, գտեք դրանք մեր խոհանոցային մյուս էջերում, հետևեք նաև թարմացումներին:

 

Մինչ նոր համեղ հանդիպումներ:

 

Հեղինակ՝ Իզաբելլա Սարգսյան

 

Տեքստի հեղինակ՝ Արուսյակ Հոխիկյան (Arusyak Hokhikyan’s group)