Advertisementjobs.am

Այս անգամ պատրաստում ենք Բալկանյան թերակզղու ժողովուրդներին հատուկ ճաշատեսակ, որն անվանում են Չեվապչիչի:

Պատրաստման համար մեզ անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները.

տավարի միս — 500 գ,
բուսայուղ — 100 գ,
սոխ — 2 գլուխ,
լոլիկ— 2 հատ,
կարմիր քաղցր պղպեղ — 2 հատ,
սխտոր – երկու պճեղ,
աղ, պղպեղ, կանաչի

Պատրաստման եղանակը.

Միսը լվանալ, աղալ, աղ, պղպեղ ցանել, լավ խառնել: Մսից վերցնել միբուռ, պատառաքաղի պոչի վրա ծեփելով կոտլետի ձև տալ, հետո պատառաքաղը զգուշությամբ հանել: Կստացվի դատարկ միջուկով կոտլետ: Կամ կարող եք կտրել պլաստիկ շշի վերնամասը, միսը լցնել դրա մեջ ու համապատասխան ձև ստանալ: Սոխն ու լոլիկը օղակ-օղակ կտրատել, սխտորն ու կանաչին մանրացնել: Պղպեղը երկար շերտատել, բոլորը խառնել իրար, աղ, պղպեղ ցանել վրան: Չեվապչիչիները շարել ափսեի մեջ, վրան սոխի օղակներ շարել, մատուցել կտրատած լոլիկով կամ լոլիկի աղցանով: Ցանկության դեպքում կարող եք նաև կտրատած կիտրոն ավելացնել ուտեստի վրա:

Անուշ լինի 🙂