Շատ հաճախ մայրերը փոքրիկին կշռում են կերակրելուց առաջ և հետո: Լավագույն տարբերակը երեխային կերակրելուց առաջ կշռելն է, որից մեկ շաբաթ անց կրկին նույն ժամին պետք է կշռել:

Նորածնի կերակրումը և քաշը

Ստացվում է, որ փոքրիկին կարելի է կշռել միայն շաբաթը մեկ: Որևէ սուր հիվանդության ախտանշանի բացակայության դեպքում երեխային մեկ շաբաթվա ընթացքում ոչինչ չի պատահի:
Եթե երեխայի քաշն աստիճանաբար  ավելանում է, ապա նա նորմալ սնվում է:
Իրականում նորածին երեխան պետք է ավելացնի իր քաշը շաբաթական 100-150 գրամ:
Կյանքի առաջին ամսվա ընթացքում փոքրիկի քաշն ավելանում է 600-700 գրամով, երկրորդ ամսվա ընթացքում՝ 800 գրամ և ավելի, իսկ հետագա ամիսների ընթացքում երեխայի քաշի ավելացումը նվազում է 50-100 գրամով:

Նորածնի կերակրումը և քաշը

Եթե երեխայի քաշը չի ավելանում, ապա օրվա տարբեր ժամերին պետք է ստուգել կաթի չափը, որ երեխան ուտում է:
Կաթի պակասի պատճառով պետք չէ  երեխային լրացուցիչ կերակրել: Փորձեք հանգստանալ, քնել և  կանոնավոր զբոսնել: Հաճախ այս պայմանները կարող են նպաստել կաթի  քանակի ավելացմանը:
Երեխային կարելի է նաև տալ այլ սնունդ, երբ նա հասնում է համապատասխան տարիքին։

Երեխայի լացը միայն քաղցի նշան չէ

Կրծքով կերակրել

Եթե երեխան լացում է, դա դեռ չի նշանակում, որ նա քաղցած է: Հնարավոր է՝ նա որովայնի ցավ ունի:
Թերևս, սա է ժամանակակից երեխաների ամենախոցելի տեղը: Այսօր փոքր երեխաների մեծ մասը տառապում են դիսբակտերիոզով:
Այն մեր ժամանակաշրջանի առաջնային խնդիրն է:
Դիսբակտերիոզի առաջին աշխտանշանը չձևավորված, կանաչավուն կղանքը և փորլուծությունն է, կամ էլ ընդհառակը՝ փորկապությունը:
Ալերգիկ դրսևորումները, նյարդաբանական պաթոլոգիան նույնպես անհանգստության պատճառ են դառնում:
Հետևաբար, երեխայի ճիչը  միշտ չէ, որ կապված է քաղցի հետ:
Ոչ նորմալ սնուցումն ազդում է փոքրիկի քաշի և ակտիվության վրա, ուստի պետք է վերահսկել երեխայի քաշը: