Անցյալ ամիս՝ նոյեմբերին, Շանհայում կայացավ Victoria’s Secret հերթական ցնցող շոու, որի ժամանակ ցուցադրում էին Victoria’s Secret-ի գեղեցիկ ու նրբաոճ ներքնազգեստները: Ցուցադրությանը մասնակցում էին բրենդի աշխարհահռչակ մոդելներ Ադրիանա Լաման, Ալեսսանդրա Ամբրոսիոն, Էլզա Հոսկը, Մարթա Հանթը, Քենդիս Սվեյնփոլը և այլք:

Միևնույն ժամանակ Նյու Յորքում տեղի ունեցավ այլընտրանքային շոու: Նոյեմբերի վերջում մի շարք ամերիկուհիներ որոշեցին իրենց մասնակցությունն ունենալ մասշտաբային ֆլեշ-մոբին, որը կոչվում էր «The Real Catwalk»:

Նյու Յորքի Թայմս Սքվեր հրապարակում հավաքվել էին ամենատարբեր կազմվածքներով, ռասսաների և սեռական կողմնորոշման մոդելներ: Կանայք ներքնազգեստներով քայլում էին նյույորքյան փողոցներում:

The Real Catwalk-ը յուրօրինակ պատասխան էր Victoria’s Secret-ի` Շանհայում կայացած նորաձևության ցուցադրությանը: Ֆլեշ-մոբի կազմակերպիչները որոշել էին այնպիսի ակցիա իրականացնել, որը ցույց կտար, որ գեղեցկությունը սահմաններ չի ճանաչում: Ակտիվիստները ոգեշնչեցին աշխարհի բոլոր կանանց սիրել իրենց այնպիսին, ինչպիսին կան:

Միջոցառման կազմակերպիչները կարծում են, որ Victoria’s Secret-ի ցուցադրություններից հետո շատ կանայք սկսում են ամաչել իրենց մարմիններից, քանի որ բրենդի «հրեշտակները» մարդկանց համար ստեղծում են գեղեցկության առանձնահատուկ չափանիշներ:
Այդ իսկ պատճառով, կազմակերպիչների կարծիքով, այդպիսի տոնը պարզապես անհրաժեշտություն է կանանց համար: