Մսով կարկանդակ
Advertisementjobs.am

Պատրաստում եմ մսով կարկանդակ հատուկ Woman.am-ի համար։ Հեղինակ՝ Իզաբելա

Բաղադրիչներ՝

Աղացած միս-300 գրամ,

1 մեծ գլուխ սոխ,

համեմ, մաղադանոս, ձու կամ մածուն, աղ և սև պղպեղ՝ ըստ ճաշակի։

Պատրասման եղանակ՝

Աղացած միսն ու սոխը եփել, ավելացնել համեմ ու մաղադանոս, աղ և սև պղպեղ։

Վերցնել շերտավոր խմորը, բացել տապակի չափսով, մի շերտի վրա ավելացնել տապակած միսը, մյուս շերտով փակել, շերտերի կողքերը միացնել իրար։ Վրան քսել ձու կամ մածուն։

Եփել 200 աստիճանի տակ, 20-30 րոպե։

Շատ հեշտ և արագ 🙂