Կարտոֆիլով կոտլետ
Advertisementjobs.am

Երբեմն, երբ բազմազբաղ մայրիկներն արագ ու շատ համեղ որևէ բան պատրաստելու ընտրության առաջ են կանգնում, երևակայությունը սկսում է հետաքրքիր ու նոր տարբերակներ մատուցել:

Ահա նման մի պահի ստեղծված բաղադրատոմս: Աննա Վարդանյանն է առաջարկում:

Պատրաստվեք, արագ-արագ պատրստելու ենք ու վայելենք միասին:

Ընտրում են միջին չափսի 4-5 կարտոֆիլ, խաշում ենք   ու տրորում: Զանգվածը հովանալուն պես վրան ավելացնում ենք 2 ձու, խառնում ենք, որ համասեռ դառնա, ավելացնում ենք նաև 2 ճաշի գդալ ալյուր, աղ, պղպեղներ, կրկին լավ խառնում ենք: Ավելացնում ենք մանր կտրատված կանաչ սոխ, համեմ, սամիթ: Կարելի է օգտագործել նաև չորացված կանաչիներ, ինչպես կուզեք:

Կրակի վրա եռացող քիչ ձեթի մեջ գդալ-գդալ դնում ենք այս զանգվածից ու տապակում երկու կողմից մինչ գեղեցիկ կարմրեն: Երկար տապակելու կարիք չկա:

Արդեն տապակված կոտլետները դուրս ենք բերում անձեռոցիկի վրա: Տաք վիճակում կարելի է վրան քերած պանիր շաղ տալ, եթե չեք ցանկանում, ապա  թողնում եք սառչի:

Մատուցելիս կարելի է վրան կանաչի շաղ տալ: Մատուցեք մի գդալ քամած մածունի կամ թթվասերի հետ միասին:

Վստահ եմ՝ տանեցիները գոհ կմնան, դուք էլ ժամանակ կշահեք ձեր գործերով զբաղվելու համար:

Woman.am-ը մշտապես ձեր ձեռքի տակ է, որպես ձեր բաղադրատոմսերի տետր ու սրտակից խորհրդատու:

Մնացեք բարյավ 😉