Advertisementjobs.am

Եթե կինը ձեռքերը շփում է, պետք չէ ենթադրել, որ նա որևէ խորամանկ բան են մտածել կամ պատրաստվում է բացահայտել  ձեր գաղտնիքները. հաճախ  նա պարզապես հաճելի, բարձր տրամադրության մեջ է:

Եթե տղամարդու հետ զրույցում կինը ձեռքերը կրծքին խաչել է, ապա պետք է զգուշանալ: Սա նշանակում է, որ դուք կամ ձանձրալի զրուցակից եք, կամ որևէ բառով, շարժումով նրա համար տհաճ վերաբերմունք եք ցուցաբերել: Նման ժեստը ինքնապաշտպանություն է ենթադրում: Իսկ այ երբ ոտքերն են խաչվում , այ այստեղ արդեն ոչ մի շանս չունեք. մնում է  կամ վերջին ճիգերը գործադրել ու փնտրել  որևէ հետաքրքիր թեմա կամ ընդունել պարտությունն ու հանձնվել:

Եթե զրույցի ընթացքում կանայք սկսում են տղամարդկանց շարժուձևն ընդօրիինակել, սա լավ նշան է: Հանգիստ կարելի է մտածել, որ զրուցակիցը նրան ոչ միայն հաճելի է, այլ բավական մտերիմ:

Հետաքրքիր տղամարդու հանդիպած կանանց շարժումները սովորաբար դառնում են անսովոր դանդաղ ու հմայիչ: Հետաքրքիր է, որ ըստ մասնագետների նման վարքը կանայք նախապես չեն պլանավորում ու չեն կառավարում: Ինչպես ասում են՝ մարմնի լեզուն բացում է բոլոր խաղաքարտերը:

Մի կարևոր ու հետաքրքիր առանձնահատկություն ևս, որ հատուկ է այս դեպքում ոչ միայն կանանց: Երբ զրուցակիցը հետաքրքիր է և ավելին՝ ցանկալի, ապա մարդը բնության կանչով անվերջ գիտակցաբար թե ենթագիտակցորեն ձգտում է դիպչել դիմացինին, որքան էլ որ դա անհեթեթ դիտվի որոշ դեպքերում ու լարված,անհարմար իրավիճակ ստեղծի:

Նման պատահական հպումները հաճախ տեղի են ունենում հենց կանանց պատճառով. բանն այն է, որ խիստ լարված ու ուշադրությանը դիմացի տղամարդու վրա կենտրոնացրած կանայք շարժումներում սովորաբար դառնում են անփույթ ու հանգիստ կարող են շուռ տալ սեղանին դրված գինու գավաթը կամ սուրճով բաժակը: Սա հուզական գերլարված վիճակի նշան է:

Նույն այդ բնության օրենքներին համապատասխան՝ զույգերից յուրաքանչյուրը առաջին հանդիպումից սկսած ենթագիտակցորեն ուումնասիրում է  մյուսի դիմագծերը: Ինչո՞ւ են մարդիկ սիրում գեղեցիկ, ճիշտ ու հստակ դիմագծերով մարդկանց. Երբևէ մտածե՞լ եք: Անկախ մեր կամքից մենք նման դեմքով մարդկանց անտեսել չենք կարողոնում: Պատասխանը հենց մակերեսին է. պարզապես ճիշտ դիմագծեր, համաչափ կառուցվածք ունենում են գենետիկորեն առողջ մարդիկ: Հենց նման հետևողական ընտրության մեխանիզմով էլ մենք օժտված ենք ու անգամ չենք էլ գիտակցում այդ մասին:

Հենց սա է պատճառը, որ հավանած տղամարդու ներկայությամբ կանայք պարբերաբար հավաքում են բաց թողնված մազերն ու անկախ իրենց կամքից բացում դեմքը , հատկապես այն հատվածը, որը գտնվում է նրա կողմում: Սա հակառակ սեռի ուշադրությունը գրավելու և նրան անալիզի համար նյութ տալու ժեշտ է, որի ծուղակն ընկնում են բոլորն անխտիր: Հետաքրքիր է, որ կանանց նման ժաստերն աննկատ չեն անցնում նաև մյուս կանանց մոտ: Գաղտնիք չէ, որ կանայք ևս խիստ հետաքրքրված են մյուս կանանց արտաքինով ու գնահատում են գեղեցկությունը տղամարդկանցից ոչ պակաս:

Ուստի, եթե կինը արտասովոր հաճախականությամբ է բացում դեմքն ու ի ցույց դնում դիմագծերը՝ շրջապատում փնտրեք թիրախին, ում համար նախատեսված է այս գործողությունը:

Առեղծվածային կնոջը բացահայտելու հերթական փորձը բարեհաջող անցավ: Բայց խորը ու անկանխատեսելի հոգեբանությամբ կանանց լիովին բացահայտելն արդեն անիրականանալի երազանք է, որ անվերջ հետևելու է տղամարդկանց:

1 մեկնաբանություն

Comments are closed.