Խորիզ
Advertisementjobs.am

Ինչ է պետք հայաբույր, կարմրաթուշ տնական գաթաներ թխելու համար. որակյալ խմոր և որակյալ ու հեշտ պատրաստվող խորիզ։

Հենց այդ հեշտ պատրաստվող խորիզի մասին էլ կպատմեմ այսօր։

Եթե պատրաստ եք, համեցեք, միասին պատրաստենք։

100 գ կարագ կամ յուղ

220-250 գ շաքարավազ

200 գ ալյուր

Վանիլին

1 պտղունց աղ

Մին գործի անցնելը հիշեցնեմ, որ իմ բոլոր բաղադրատոմսերը կարող եք գտնել Arusyak Hokhikyan’s group հասցեով:

Սկսեցինք։ Սենյակային ջերմաստիճանի կարագը շատ կարճ հարում ենք, ավելացնում ենք շաքարավազն ու շարունակում հարել բարձր արագությամբ։

1-2 րոպեն լիովին բավարար կլինի։ Այնուհետև ավելացնում ենք ալյուրը, աղն ու վանիլինը։ Խառնում ենք նախ գդալով, ապա մի փոքր նաև հարիչով։

Հենց սկզում հարիչով չփորձեք, թե չեք ուզում հարիչը կորցնել փոշու ամպի մեջ))))

Արդյունքում պետք է ստացվի հնարավորինս համաչափ փշուր, որը սեղմելիս գնդի է վերածվում ու նույն հաջողությամբ էլ մատի մեկ հպումով փշրվում է։ Ահա այսքանը’ հեշտ, արագ ու շատ որակյալ։

Woman.am-ում օգտակար ու հեշտ տեղեկատվություն շատ կա, փնտրեք մեր էջերում և հետևեք թարմացումներին։ Մինչ նոր համեղ հանդիպումներ։