Advertisementjobs.am

Ամուսնու համար հագուստ ընտրելը յուրաքանչյուր կնոջ համար իսկական մարտահրավեր է: Դա պայմանավորված է ոչ միայն այն հանգամանքով, որ կանանց և տղամարդկանց նորաձևության  թրենդները տարբերվում են, այլև այն պատճառով, որ տղամարդկանց շատ բարդ է սովորեցնել իրենց համար համապատասխան հագուստ ընտրել: Բացի այդ, եթե ձեր ամուսինը նոր զգեստապահարանի կարիք ունի, ապա նրան համոզել և առևտրի կենտրոն տանելը պարզապես գլխացավանք է:

Մենք բոլորս էլ գիտենք, որ գնումներ կատարելը փորձություն է, որը խլում է մեր ազատ ժամանակի մեծ մասը: Կանայք իրենց ժամանակը հաճույքով տրամադրում են խանութներին և առևտրի կենտրոններին, մինչդեռ տղամարդիկ նախընտրում են այդ ժամանակը մեկ այլ բանի վրա ծախսել:

Ի տարբերություն սիրելիի համար հագուստ գնելուն, նրա համար նորաձև սանրվածք ընտրելն ավելի հեշտ է և էժան: Գեղեցիկ և կոկիկ սանրվածքը տղամարդկանց դարձնում է գրավիչ և նորաձև:  Հաճախ տղամարդիկ   պատահական կտրվածքներ են անում և նրանց չի մտահոգում՝ արդյո՞ք այն համապատասխանում է դեմքի ձևին:   Սխալ ընտրված սանրվածքը փչացնում է ոչ միայն վարսերը, այլև արտաքին տեսքը: Տղամարդիկ անփույթ են և մոռանում են իրենց դեմքի այն թերությունների մասին, որոնք կարելի է քողարկել սանրվածքի միջոցով:

Մասնագետները տղամարդկանց խորհուրդ են տալիս սանրվածքն ընտրել դեմքի և դիմագծերի համապատասխան:

Օվալաձև դեմք

սանրվածք օվալաձև դեմքի համար

Սիմետրիայի և հավասարակշռության շնորհիվ շատ սանրվածքներ գեղեցիկ են օվալաձև դեմքին: Այս տիպի դեմք ունեցող տղամարդկանց խորհուրդ է տրվում ամբողջությամբ հետ տանել վարսերը՝ բացելով ճակատը: Այս սանրվածքի հետ համապատասխանում է չսափրված դեմքը: Խուսափեք փակել ճակատը, քանի որ վարսերը դեմքն ավելի կկլորացնեն:

Կլոր դեմք

կլոր սանրվածք

Կլոր դեմքով տղամարդկանց խորհուրդ է տրվում ընտրել կարճ սանրվածքներ, որոնք տեսականորեն դեմքն ավելի երկար ցույց կտան: Խուսափեք ճակատը մազափնջով քողարկել:

Քառակուսի դեմք

քառակուսի սանրվածք

Դեմքի քառակուսի ձև ունեցող տղամարդկանց հակացուցված է վարսերն ամբողջությամբ հետ տանել, քանի որ դեմքը դառնում է մկանոտ և կոպիտ: Ոճաբանները խորհուրդ են տալիս ավանդական կարճ սանրվածքներ անել և անպայման սափրվել, որպեսզի կզակն  ավելի նուրբ  տեսք ստանա:

Եռանկյունաձև դեմք

եռանկյունի սանրվածք

Եռանկյունաձև դեմքն ընդգծում է դեմքի անկյունները, մասնավորապես կզակը: Այս տիպի դեմք ունեցող տղամարդկանց կզակը տեսականորեն ավելի լայն է, քան այտոսկրերը: Նեղ ճակատը թաքցնելու և սիմետրիա ստեղծելու համար նպատակահարմար են միջին չափսի կտրվածքները:

 

Նյութի աղբյուրը՝ www.dotcomwomen.com

Կարծիքներ՝

Please enter your comment!
Please enter your name here