Ի՞նչ եք կարծում. եթե  դուք այսօր երեկոյան  գունատ դեմքով մոտենաք և փորձեք հրապուրել ձեր զուգընկերոջը, նա կտրվի՞ գայթակղությանը: Հազիվ թե:  Անկողնում տղամարդիկ խենթանում են  «վատ աղջիկների» համար:

Տղամարդիկ երբեմն վախենում են իրենց ձեռքը վերցնել նախաձեռնությունը, որպեսզի «այլասերվածի» տպավորություն չթողնեն  կանանց վրա: Այնպես որ՝ ստեղծագործականությունը և քնքշությունը հազիվ թե ձեզ դարձնեն նրա «երազանքների աղջիկը»:

Փորձագետները կանանց առաջարկում են  մի քանի պարզ գաղափարներ, որոնց հետևելու դեպքում նրանք երկար ժամանակ կարող են անդիմադրելի ազդեցություն թողնել զուգընկերոջ վրա:

Սիրախաղ սկսեք: Սիրային հաղորդագրություն ուղարկեք ձեր տղամարդուն, որ ցանկանում եք նրա հետ ժամանակ անցկացնել:

Մարմնի զարդեր կրեք: Օրինակ՝ մարմնի շղթաներ և վզնոցներ, սակայն եղեք մինիմալ և մի գերազանցեք չափը: Շատ տղամարդիկ դժգոհում են, երբ կնոջ մարմինը պատված է զարդերով, քանի որ  անկողնում նա ձկան պես միշտ սայթաքում է:

Փորձեք նոր մեթոդներ: Քանի որ ժամանակակից տղամարդկանց գրավում են միայն կրքոտ կանայք, նրանք պետք է տիրապետեն նոր հմտությունների տղամարդկանց խենթացնելու համար: Մոռացեք ավանդական ձևերի մասին, փոխարենը փորձեք նոր մեթոդներ, որոնք ձեզ երկուսին էլ նոր զգացողություններ կպատճառեն:

Մի՛ լռեք: Տիրապետեք «կեղտոտ» խոսակցությունների արվեստին: Շատ տղամարդիկ խենթանում են նման զրույցների համար, իսկ ոմանք այդպես էլ չեն կարողանում մոռանալ իրենց նախկին սիրելիին, քանի որ նա աստվածային էր և անկողնում խոսում էր առանց ամաչելու:

Սրանք ընդամենը խոհուրդներ են։ Յուրաքանչուր զույգի մոտ յուրովի է, գտեք ձեր երջանկության ճանապարհը 😉