Մարդկանց մեծամասնությունը արագ նիհարելու արդյունավետ միջոցներ է փնտրում, մինչդեռ կան մարդիկ, ովքեր ուղղակի երազում են քաշ հավաքելու մասին: Մեկ շաբաթվա ընթացքում արագ գիրանալն այնքան էլ բարդ չէ, պարզապես պետք է հետևել մի քանի կանոնների, որոնք չեն վնասի ձեր առողջությանը:
- Ամենօրյա սննդակարգում ավելացրեք կալորիաների քանակը: Նիհարելու դեպքում սննդաբաննները խորհուրդ են տալիս անել ճիշտ հակառակը: Այսպիսով, եթե դուք ցանկանում եք կարճ ժամանակում արագորեն քաշ հավաքել, ապա պետք է գերազանցեք նախկին կալորիաների քանակը:
- Սնվեք մեծ քանակությամյամբ և հաճախակի: Որպեսզի ստամոքսի պատերը չձգվեն, դուք պետք է սնվեք օրական մինչև 6 անգամ՝ սննդակարգում ներառելով 4 տեսակի սնունդ և 2 նախուտեստ: Եթե սիրում եք ընկույզ, ապա այն կատարյալ խորտիկ է օրվա ցանկացած պահի: Ընկույզը հարուստ է բարձր կալորիականությամբ և շատ առողջարար է:
- Հատուկ ուշադրություն դարձրեք մեծ քանակությամբ ածխաջրերի և սպիտակուցների ընդունմանը:
- Օրվա սննդակարգում ավելացրեք շոկոլադից, բանանից կամ կաթնաշոռից պատրաստված կոկտեյլներ, որոնք արագորեն մարսվում են օրգանիզմի կողմից և լրացնում սննդանյութի պաշարները:
- Մարզվեք կանոնավոր կերպով: Գաղտնիք չէ, որ մարզումները կօգնեն ձիգ մկաններ և գեղեցիկ կազմվածք ձեռք բերել:
- Ապահովեք լիարժեք քունը: Բոլորս էլ գիտենք, որ սթրեսը և քնի պակասը բացասաբար են ազդում մեր օրգանիզմի վրա և մենք կարող ենք կարճ ժամանակում պարզապես հյուծվել: Հետևաբար, առողջ և գեղեցիկ տեսք ունենալու համար պետք է քնել օրական առնվազն 7-8 ժամ:
Հետևելով այս կանոններին՝ դուք կունենաք այն քաշը, որն այդքան ցանկանում եք, սակայն ձեր երազանքի «ճանապարհին» չպետք է մոռանաք միայն առողջ սնունդ ընդունելու մասին: Ահա այն սննդատեսակները, որոնք օժտված են բարձր կալորիականությամբ և հարուստ են օրգանիզմին անհրաժեշտ վիտամիններով՝
- միջին կամ բարձր յուղայնությամբ կաթնամթերք
- ձուկ
- մեղր
- սնկով ուտեստներ
- կաթնաշոռ
- մրգեր (բանան, ծիրան, սեխ, դեղձ)
- թարմ և շոգեխաշած բանջարեղեն
- կակաո և սուրճ
[pullquote]
Հիշեք, որ ձեր ցանկալի արդյունքին հասնելու համար, դուք պետք է մեծացնեք ախորժակը հետևեք նախապես մշակված սննդակարգին ամեն օր:
[/pullquote]




