Այն, ինչ տեղի ունեցավ 1912 թ-ի ապրիլի 14-ին Ատլանտյան օվկիանոսի Հյուսիսային լայնությունում, դեռևս հետաքրքրում է հանրությանը: Նավի խորտակման պատճառների վերաբերյալ հնչել են տարբեր կարծիքներ, սակայն ամենատարածված վարկածի համաձայն՝  նավը բախվել է այսբերգին, որի պատճառով մեծ վնասներ է կրել:
Իհարկե, սա նավի խորտակման պատճառները բացահայտող հանձնաժողովի կողմից ներկայացված միակ հանգամանքը չէ:
«Տիտանիկի» կործանման պատճառների հետաքննության ավարտից հետո հնչել  են նաև մի քանի այլ վարկածներ:

տիտանիկ

«Տիտանիկը» շատ արագ էր առաջ շարժվում

Շատ մասնագետներ պնդում են, որ, ցանկանալով ավելի արագ անցնել հատման կետը, նավապետ Էդվարդ Սմիթը գերազանցել էր  նավի շարժման արագությունը:
Սմիթը այսբերգների մասին ընդհանրապես չէր մտահոգվում:

Հեռադիտակներն արգելափակված էին

Անվնաս առաջ շարժվելու համար նավապետն օգտագործում էր հեռադիտակներ, որոնք հատուկ սարքերի միջոցով լուսավորում էին մեծ տարածություններ: Հեռադիտակները բանալիով փակված էին, իսկ բանալիների համար պատասխանատու էր Դեյվիդ Բլեյրը, ով  աձնակազմից դուրս էր եկել նախքան նավի ծով դուրս գալը: Շատ պատմաբաններ ենթադրում են, որ հեռադիտակների օգտագործման դեպքում հնարավոր կլիներ նկատել այսբերգը:

Երկաթյա պտուտակները շատ թույլ էին ամրացված

Երբ մասնագետներն ուսումնասիրել են նավի կառուցման համար օգտագործված նյութերը, պարզել են, որ պանելները նավի ետևի մասին շատ թույլ են ամրացված:
Մետաղագործները նշում են, որ այդ որակի պտուտակների դեպքում նավը հեշտությամբ կարող է խորտակվել:

«Տիտանիկը» քիչ թվով փրկանավակներ ուներ

Թերևս, ամենամեծ ողբերգությունն այն է, որ 2200 ուղևորներին  և անձնակազմի անդամներին տարհանելու համար բավարար փրկանավեր չեն եղել: Փրկանավերը կարող էին տեղավորել առավելագույնը 1200 ուղևորի, որն արդեն գերազանցում էր սահմանված թվին:

Նավի վրա կրակ է բռնկվել

Արդեն երկար տարիներ տարածված է նաև այն վարկածը, որ նավի վրա հրդեհ է բռնկվել, որի պատճառով ուժեղ պայթյուն  է եղել: Պայթյունի պատճառով ստեղծված խառնաշփոթի արդյունքում անձնակազմն անտեսել է այսբերգին բախվելու հավանականությունը:

Չնայած մասնագետների կողմից առաջարկված բազմաթիվ վարկածներին, «Տիտանիկի» խորտակման իրական պատճառը դեռևս ոչ ոք չգիտի:

Նյութի աղբյուրը՝ www.nbcnews.com