Advertisementjobs.am

Կոկիկ դասավորված զգեստապահարան ունենալը յուրաքանչյուր կնոջ կարող է ազատել ավելորդ սթրեսից և լարվածությունից: Եթե ցանկանում եք ձեր առավոտներն ավելի հեշտ դարձնել, հետևեք այս հնարքներին և կարգի բերեք ձեր զգեստապահարանը:

զգեստապահարան

Վաճառեք կամ նվիրատվություն արեք անցանկալի իրերը

Նախքան ձեր զգեստապահարանը կարգի բերելը, ազատվեք այն իրերից, որոնք ձեզ պետք չեն: Նույնիսկ եթե դուք սիրում եք ձեր թանկարժեք զգեստը, սակայն չեք կրում, չարժե զգեստապահարանը ծանրաբեռնել ավելորդ իրերով:

Դարակները դասավորեք ըստ իրերի

Եթե ձեր զգեստապահարանում առկա են գույնզգույն հագուստներ, ապա դասավորեք դրանք ըստ գույների: Իսկ եթե սիրում եք միատոն զգեստներ, ապա դրանք դասավորեք ըստ տեսակների, օրինակ ջինսեր, շորտեր, երեկոյան զգեստներ:

Գնեք նոր կախիչներ

զգեստապահարան

Զգեստապահարանում ազատ տարածություն պահպանելու համար գնեք  նույն ոճի և նույն չափի կախիչներ: Միևնույն կախիչները զգեստապահարանին կոկիկ և կազմակերպված տեսք կհաղորդեն:

Օգտագործեք մի քանի տեղով կախիչներ

Այս կախիչները շատ հարմար են մի քանի իրեր մի տեղում պահելու համար: Կան կախիչներ, որոնց վրա կարելի է տեղավորել նույնիսկ 10 հագուստ:

Առանձնացրեք շարֆերն ու գլխարկները

Եթե դուք նորաոճ շարֆերի և գլխարկների սիրահար եք, ապա զգեստապահարանում  դրանց համար առանձին տեղ հատկացրեք: Պետք չէ պահարանը խառնաշփոթի վերածել և այդպես էլ չգտնել ցանկալի իրը: Գոտիները, շարֆերը և գլխարկները կարող եք պահել առանձին դարակներում:

Օգտագործեք զգեստապահարանի ուղղահայաց տարածությունը

Եթե ձեր զգեստապահարանում ազատ տեղ այլևս չի մնացել, ապա կարող եք ուղղահայաց դիրքով նոր դարակներ տեղադրել և պահել ձեզ անհրաժեշտ իրերը:

Այս գաղափարները կօգնեն ձեր զգեստապահարանում պահել նույնիսկ մի ամբողջ հագուստի հավաքածու:

Կարծիքներ՝

Please enter your comment!
Please enter your name here