Երբ կարելի է սկսել սեռական կյանքը. պարզաբանում է բժիշկ֊սեքսոլոգը

lusine stepanyan

Կանանց և տղամարդկանց սեռական և հոգեբանական հասունությունը խիստ անհատական է յուրաքանչյուր անհատի պարագայում։

Կանանց և տղամարդկանց սեռական հասունացումը տեղի է ունենում տարբեր տարիքներում, իսկ հոգեբանական հասունությունը խիստ անհատական է յուրաքանչյուր անհատի պարագայում։

Հետևաբար, այն հարցը թե երբ կարելի է սկսել սեռական կյանքը բավականին բարդ է։
Իդեալալական տարիք չկա, քանի որ անհատի սեռական հասունացման, սեքսուալության արթնացման և նրա դրսևորումների վրա ազդում են մի շարք գործոններ․

  • Գենետիկ,
  • Հորմոնալ,
  • Հոգեբանական,
  • Մշակութային և կրոնական նախասիրություններ,
  • Ավանդույթներ,
  • Սոցիալական և այլն։

Ինտիմ կյանքը կարելի է սկսել այն ժամանակ, երբ ավարտին է մոտենում սեռական զարգացումն իր բուռն փոփոխություններով և երբ  օրգանիզմը ֆիզիոլոգիապես պատրաստ է դրան։

Բայց միայն ֆիզիոլոգիական զարգացվածությունը դեռ քիչ է։ Անհրաժեշտ է հաշվի առնել նաև հոգեկան հասունությունը, երբ անհատը  հոգեբանական և  բարոյական տեսանկյունից ևս պատրաստ է կրելու սեփական քայլերի պատասխանատվությունը։

Առաջին սեռական մտերմությունը, որով դրվում է սեռական կյանքի սկիզբը շատ կարևոր իրադարձություն է ինչպես կնոջ այնպես էլ տղամարդու կյանքում։

Ցանկալի է առաջին սեռական փորձը  անցնի առանց բացասական հետևանքների (ֆիզիկական բռնություն, հոգեկան տրավմա, սեռական ճանապարարհով փոխանցվող հիվանդություններ, անցանկալի հղիություն), քանի որ այդ տպավորություններից  և էմոցիաներից է կախված սեռական կյանքի հետագա ընթացքը։

Գրագետ և անվտանգ սեռական կյանքով ապրելու համար անհրաժեշտ և կարևոր է սեռակրթված լինելը, սեփական մարմինն ու ցանկությունները ճանաչելը։

Եվ իհարկե սեր, վստահություն, փոխադարձ հարգանք․ ահա այն արժեքները, որոնց վրա պետք է ստեղծել միջանձնային հարաբերություններ։

Միայն այդ դեպքում կարող ես պահպանել առողջությունն ու ստեղծել ներդաշնակ անձնական կյանք։

Լուսինե Ստեփանյան
բժիշկ-սեքսոլոգ

 

Leave a Comment