Մարմնամարզություն հոդերի համար

paranoc

Հոդերը մարզելու համար կան վարժություններ, որոնք չեն պահանջում հատուկ ֆիզիկական պատրաստվածություն, և ոչ էլ՝  շատ ժամանակ: Գործնականում  այս վարժություններն անելու համար ձեզ հարկավոր չէ շտապել մարզասրահ,  քանի որ դուք կարող եք մարզվել ցանկացած վայրում:

hoderi varjutyunner

Վարժություն 1. Ձեռքի ոսկորներ

Ձեռքերն առաջ ձգել և բռունցքներ անել: Այս վարժությունը կրկնել 8-10 անգամ: Այնուհետև, բացել բռունցքերը,  դանդաղորեն շարժել մատները և թափահարել ձեռքերը:

varjutyunner

Վարժություն 2. Ձեռքի ոսկորներ

Ձեռքերն առաջ ձգել՝ ափերը դեպի ձեզ: Նույն դիրքով թույլ շարժումներով իջեցնել ձեռքերը, այսպես՝ 8-10 անգամ: Նույն վարժությունը կարելի է անել, սակայն ափերը ոչ թե դեպի ձեզ, այլ բացված ձեզանից հեռու:

dastakner

Վարժություն 3. Ուսեր

Ուղիղ կանգնել՝ ձեռքերը դեպի ներքև: Ձգել ուսերը  և  պահել այդպես մի քանի րոպե: Վարժությունը կրկնել 8-10 անգամ: Իջեցնել ձեռքերը ներքև՝ ափերը ձեզանից հեռու, ապա ետ տանել ուսերը: Վարժությունը կրկնել 8-10 անգամ: Ձեռքերը իջեցնել ներքև՝ ափերն արդեն դեպի ձեզ, իսկ ուսերն առաջ բերել: Կրկնել վարժությունը 8-10 անգամ:

user

Վարժություն 4. Պարանոց

Ուղիղ կանգնել, գլուխը կախել, իսկ կզակը սեղմել մարմնին: Վարժությունը կրկնել 8-10 անգամ: Գլուխը հետ թեքել և  ձգված վիճակում մի քանի րոպե պահել: Հաջորդ վարժության համար գլուխը թեքել դեպի աջ, այնուհետև դարձնել դեպի ձախ: Յուրաքանչյուր կողմի համար վարժությունը կատարել 8-10 անգամ:

paranoc

Վարժություն 5. Ուսեր

Ուղիղ կանգնել, ձեռքերն առաջ ձգել, այնուհետև ձեռքի ափերը թեքությամբ կողպեքի նման իրար սեղմել: Ուսերից մեկը վեր բարձրացնել, իսկ մյուսը՝ իջեցնել: Փոխել ձեռքերը և կրկնել վարժությունը 8-10 անգամ:

Ուղիղ կանգնել, ձեռքերն իջեցնել մարմնի երկայնքով, իսկ ուսերը պահել ձգված վիճակում:

Ուղիղ կանգնել, ձեռքերը դնել ուսերի վրա և շրջանաձև շարժումներ անել՝ սկզբում դեպի առաջ, ապա դեպի հետ:

varjanq

Վարժություն 6. Ոտքեր

Ուղիղ կանգնել և ոտքն առաջ ձգել: Այս վարժությունը շատ պարզ է, պետք է ոտքն առաջ տանել, ապա հետ, այսպես շարունակ: Նույնը կրկնել մյուս ոտքի համար:  Վարժության ընթացքում պետք է ոտքերով շրջանաձև շարժումներ անել՝ հատկապես շաևժելով ոտքի մատները:

votqer

Վարժություն 7. Մեջք

Ուղիղ կանգնել՝ ոտքերն ուսերի լայնությամբ բացված: Սկզբում մարմնով թեքվել դեպի աջ ոտքը, ապա՝ ձախ ոտքը: Վարժությունը կրկնել 8-10 անգամ:

Ուղիղ կանգնել՝ ոտքերն ուսերի լայնությամբ բացված: Ձեռքերը դնել գլխի ետևում և շրջվել աջ, հետո՝ ձախ:

mejq

Վարժություն 8. Ծնկեր

Ուղիղ կանգնել՝ ոտքերն ուսերի լայնությամբ բացված: Ձեռքերը դնել ծնկերին և ափերով սեղմել: Այնուհետև, միաժամանակ շարժել ձեռքի ափերը և շրջանաձև շարժումներ անել:

Ծնկի  գալ, ձեռքերը դնել գոտկատեղին և շարժումներ անել՝ սկզբում աջ, ապա՝ ձախ: Հաջորդ վարժության համար հարկավոր է նստել աթոռին և «հեծանվային» շարժումներ կատարել: Վարժությունը կրկնել 8-10 անգամ:

cnkner

Վարժություն 9. Կոնք-ազդրային հոդեր

Ուղիղ կանգնել, ձեռքերը դնել գոտկատեղին, աջ ոտքով  հետ-առաջ շարժումներ անել: Նույնը կատարել ձախ ոտքի համար: Վարժության ընթացքում կարելի է նաև  շարժումներ անել ժամացույցի սլաքի ուղղությամբ, ապա նույն շարժումներն արդեն ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ:

varjutyunner

Leave a Comment