Մաստուրբացիա – լատ․ manus-ձեռք բառից, անվանում են նաև օնանիզմ։
Ի՞նչ է․․․ 
Էրոգեն զոնաների, մասնավորապես սեռական օրգանների ինքնուրույն գրգռումն է, սեքսուալ հաճույք կամ օրգազմ ապրելու նպատակով։
Համարվում է սեռական կյանքի փոխարինող տարբերակ։
Այլ կերպ կոչվում է նաև ինքնաբավարարում։
Ձեռնաշարժությամբ զբաղվում են 2 սեռերի ներկայացուցիչները։
Այս դրսևորումը սկսում է դեռևս 2-3 տարեկանից (մանկական օնանիզմ)։
Սակայն այս տարիքում այն կրում է ճանաչողական բնույթ․ սեռական օրգաններին դիպչելով ծանոթանում են սեփական մարմնի հետ, ինքնաբացահայտում։
Սեռական հասունացման շրջանում այն խոսում է սեքսուալ լիբիդոյի արթնացման մասին։
Կան ձեռնաշարժության տարբեր տեսակներ (առավել մանրամասն կանդրադառնամ առանձին գրառումներով, քանի որ թեման ծավալուն է):
Թեմայի վերաբերյալ միֆերը շաաաաաա՜տ են․․․․․
Հաճախ ենք լսում այս արտահայտությունները, որոնք խոսում են թեմայի վերաբերյալ չիմացության, սխալ ինֆորմացվածության և սխալ պատկերացումների մասին
։
Այս տարբերակով անհատը թուլացնում է սեքսուալ լարվածությունը, կարգավորում օրգանիզմի ներքին դիսկոմֆորտը, բարելավում ընդհանուր ինքնազգացողությունը, տրամադրությունը։
Կարևոր է․․․
Ինչպե՞ս պահպանել հիգիենան
Ձեռնաշարժությամբ զբաղվելուց առաջ և հետո պետք է պահպանել ձեռքերի և սեռական օրգանների հիգիենան։



