բարի գալուստ

Դեռ հղիության ընթացքում կանայք պլանավորում են ամեն բան, ինչ կապված է  ապագա երեխայի հետ:
Իսկ երբ երեխան լույս աշխարհ է գալիս, նրանք անհամբերությամբ սպասում են նրա առաջին  բառերին, քայլերին, նույնիսկ նրա հետ առաջին ճամփորդությանը:

Առաջին արթնանալը

մայրական երջանկության առաջին պահերը

Բոլոր երեխաները եզակի են: Արթնանալուց հետո նրանք կարող են 20 րոպե շարունակ նայել շուրջը՝ ուսումնասիրելով միջավայրի առարկաները:
Արթնանալուց հետո նրանք անմիջապես քնում են:

Առաջին ուտելը

Ծնվելուց հետո նորածինները սովորաբար ուտում են մայրական կաթը:
Շատ փոքրիկներ միանգամից հարմարվում են մայրական կրծքին, իսկ որոշ երեխաների պետք է սովորեցնել և ճիշտ դիրքում կերակրել:

Առաջին քուն

մայրական երջանկության առաջին պահերը

Նորածին երեխաները արթնանում են ամեն 2 կամ 3 ժամը մեկ, իսկ եթե նրանք քնում են ավելի երկար ժամանակ,  անպայման պետք է արթնացնել, որպեսզի կերակրել:
Քնած ժամանակ երեխաները նման են հրեշտակների, և նրաց արթնացնելն այնքա՜ն դժվար է:

Առաջին լոգանք

Լույս աշխարհ գալուց հետո երեխային պետք է անմիջապես լողացնել, որպեսզի նրա վրայից մաքրել ամնիոտիկ հեղուկը:
Առաջին անգամ նրան լողացնելիս պետք է զգույշ լինել, քանի որ երեխայի մաշկը շատ զգայուն է և կարող է վնասվել:

Առաջին ուղևորությունը

մայրական երջանկության առաջին պահերը

Թարմ օդը շատ օգտակար է նորածին երեխայի համար, ուստի մաքուր օդում զբոսանքները կարևոր են:
Ձեր փոքրիկի հետ քայլեք, զբոսնեք տան մոտակայքում կամ մոտակա այգում: Մաքուր օդը կհանգստացնի երեխային և կբարելավի նրա քունը:

Առաջին զբոսանք

Ծննդաբերությունից հետո երեխային տուն տանելիս կանայք խոսում են փոքրիկի հետ, նույնիսկ երգում և ծանոթացնում քաղաքի հետ: Նրանք գիտեն, որ փոքրիկը ճանաչում և լսում է իրենց: Նորածնի առաջին զբոսանքը նրան հիվանդանոցից  առաջին անգամ տուն տանելն է:

Առաջին գիշերը

Տանը նորածնի հետ առաջին գիշերը հուզիչ է, միևնույն ժամանակ պատասխանատու: Հիշե՛ք՝ օրվա մեծ մասը նա քնած է անցկացնում: Փոքրիկի օրորոցը դրեք սենյակում ձեր անկողնու կողքին, ծածկեք նրան տաք վերմակով և անընդհատ ստուգեք մարմնի ջերմաստիճանը:

Այս բոլոր գործողությունները յուրաքանչյուր կնոջ ամենահաճելի հիշողություններն են: Նրանց համար իսկական երջանկություն է հետևել փոքրիկի ամեն մի քայլին  և վայելել նրա մանկական ժպիտը: