Advertisementjobs.am

Ճիշտ ընտրված աքսեսուարը կնոջ աչքերում տղամարդուն ավելի գրավիչ է դարձնում: Ճիշտ է՝ հագուստի առումով տղամարդիկ ավելի պահպանողական են, սակայն նրանք պետք է իմանան, որ վերնաշապիկի և տաբատից կոճակներից այն կողմ մեկ այլ աշխարհ էլ գոյություն ունի: Խոսքը վերաբերում է աքսեսուարներին: Տղամարդկանց համար կան բազմաթիվ աքսեսուարներ, որոնց համար կանայք պարզապես խենթանում են:

Ժամացույց

Աքսեսուարներ տղամարդկանց համար

Տղամարդկանց մեծամասնությունը նախընտրությունը տալիս է կաշվե դասական ժամացույցներին: Մինչդեռ կարելի է դուրս գալ պահպանողական վիճակից և կրել արծաթե շղթայով ժամացույց:

Մուգ շրջանակներով ակնոց

Աքսեսուարներ տղամարդկանց համար

Ակնոցները հայտնի աքսեսուարներ են թե՛ կանանց և թե՛ տղամարդկանց համար: Ոճային և նորաձև լինելու համար տղամարդիկ պետք է մոռանան դպրոցական ակնոցները և կրեն մուգ շրջանակներով ակնոցներ, որոնք նրանց ինտելեկտուալ և հմայիչ տեսք կհաղորդեն:

Նորաձև ճարմանդներ

Աքսեսուարներ տղամարդկանց համար

Կոստյումը և փողկապը յուրաքանչյուր տղամարդու համար ստանդարտ հագուստ է: Սակայն պետք չէ անտեսել մանրուքներ, որոնք կամբողջացնեն դասական կերպարը: Նորաձև ճարմանդներն ընդունված է կրել հատկապես երեկոյան, երբ սիրելիի հետ ռոմանտիկ հանդիպման եք:

Կտորից փողկապ

Աքսեսուարներ տղամարդկանց համար

Խոսքը ձեր հայրիկի փողկապի մասին չէ: Շատ տղամարդկանց համար ձանձրալի է փողկապ կրել, և նրանք դա կրում են միայն աշխատանքի վայրում կամ խիստ անհրաժեշտության դեպքում: Մինչդեռ կանանց դուր են գալիս կարճ, կտորից փողկապները:

Պայուսակ

Աքսեսուարներ տղամարդկանց համար

Նորաձև, այսինքն բիզնես-պայուսակը գրավում է կանանց ուշադրությունը: Իհարկե, պայուսակի ոճը և ձևը շատ կարևոր է, քանի որ պետք չէ ընտրել պապիկի պայուսակներից մեկը:

Aviator արևային ակնոցներ

Աքսեսուարներ տղամարդկանց համար

Ամռանն ո՞վ է ավելի նորաձև, քան ավիատոր երանգի ակնոցներով տղամարդիկ: Ժամանակակից ոճի ակնոցներ, որոնք դուր կգան բոլոր տղամարդկանց:

Նյութի աղբյուրը՝  www.sheknows.com

1 մեկնաբանություն

Կարծիքներ՝

Please enter your comment!
Please enter your name here