Ձեզ ենք ներկայացնում 15 ամենապարզ միջոցները, որոնք կապահովեն ձեր  ընտանիքի  հանգստությունը և ներդաշնակությունը:

Ավելացրեք բանջարեղենի և մրգի պահպանման տարաները՝ սառնարանում հնարավոր խառնաշփոթից խուսափելու համար:

առօրյա կյանք

 

2. Ազատվեք ճաշի պատրաստման հետ կապված սթրեսներից և հատուկ ճաշացանկ կազմեք: Գրեք ուտեստների անունները փոքրիկ թղթերի վրա և դասակարգեք ըստ տեսակների (մակարոն, բանջարեղեն, սպիտակուցներ և այլն): Յուրաքանչյուր շաբաթվա սկզբում պատրաստեք ճաշատեսակներն ըստ   ձեր ճաշացանկի:

3. Ցուցակ կազմեք և ամրացրեք այն խոհանոցում, որևէ հարմար տեղում, օրինակ՝ սառնարանի կողքին:

4. Նշեք ձեր սառնարանում դրված մթերքների անունները թղթի վրա, այսպես կխնայեք ձեր ժամանակը:

5. Առաջին անհրաժեշտության պարագաները հատուկ դարակներով պատին ամրացրեք: Եթե սիրում եք բույսեր, ապա կարող եք ձեր սիրելի ծաղիկները անոթներով  նույնպես տեղադրել պատի վրա (այդ դիրքով ծաղիկներն այնքան գեղեցիկ են):

առօրյա կյանք

6. Երեխաների, մեծահասակների և կենդանիների համար նախատեսված դեղամիջոցները պահեք առանձին տուփերում: Անշուշտ, դուք չեք ցանկանա ձեր շնիկի դեղը շփոթել դստեր դեղի հետ:

7. Հաճախակի օգտագործվող մաքրող միջոցները տեղավորեք հեշտ տեղափոխվող արկղիկում: Ամեն անգամ, երբ մաքրող միջոցներից որևէ մեկի կարիքն ունենաք, հեշտությամբ կգտնեք այն արկղիկից:

առօրյա կյանք

8. Հացամանը փոխակերպեք էլեկտրական սարքերի լիցքավորման համար նախատեսված հարմարանքի:

առօրյա կյանք

9. DVD սկավառակները դասավորեք փոքր տուփերում այբբենական կարգով: Եթե ցանկանում եք դիտել ձեր սիրելի ֆիլմը, ապա սկավառակի ընտրությունը ձեզանից շատ ժամանակ չի խլի, քանի որ ֆիլմերը դասավորված են այբբենական կարգով:

10. Խոհանոցային յուրաքանչյուր պարագա պահեք  առանձին կոնտեյներով և պիտակավորեք այն:

11. Բացիկները դասավորեք ըստ ժամանակագրական հաջորդականության:

12. Զամբյուղները կախեք սանդուղքից, որտեղ կարող եք պահել ձեր սիրելի շարֆերը, հովանոցները և ձեռնոցները: Սա հիանալի միջոց է հատկապես այն կանանց համար, ովքեր ցանկանում են առանձնացնել իրենց իրերը:

առօրյա կյանք

Պիտակավորեք դարակները և խաղալիքները դասավորեք ըստ այդ պիտակների: Եթե խաղալիքներով խաղալիս ձեր փոքրիկը տանը խառնաշփոթ է ստեղծում, ապա դուք կարող եք խաղալիքներն առանձնացնել և տեղավորել դարակներում:

Մի անհանգստացեք, երբ կորցրել եք ձեր սպիտակ գուլպաներից մեկը, քանի զամբյուղում բոլոր գուլպաները միայն սպիտակ են:

Դուք այն կանանցից եք, ովքեր մշտապես վերահսկու՞մ են լվացարանը և ստուգում բոլոր անկյունները: Լվացարանում տիրող խառնաշփոթը կանխելու համար օգտագործեք հագուստի առանձին  պայուսակներ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար:

Նյութի աղբյուր՝ www.buzzfeed.com