Advertisementjobs.am

Նորաձևության տները վաղուց արդեն ապացուցել են, որ ձմռանը ևս հնարավոր է լինել շատ նորաձև և, իհարկե, միևնույն ժամանակ տաք հագնվել: Ահա այս ձմռան այն հիմնական միտումները, որոնք տեղ են գտնում նորաձև կանանց զգեստապահարաններում:

Skinny Jeans

Նեղ ու կիպ Skinny ջինսերը կատարյալ տարբերակ են ձմռան համար, քանի որ նրանց հետ շատ գեղեցիկ են համադրվում տաք ու ծավալուն սվիթերները, որոնք այս սեզոնին ևս շատ նորաձև են: Skinny-ները կարելի է կրել տափակ կոշիկներով և կաշվե բաճկոններով:

Նորաձև կանայք

Քաշեմիր սվիթեր

Այս բրդե նուրբ գործվածքը շատ գեղեցիկ է ինչպես առանձին, այնպես էլ սպիտակ վերնաշապիկի հետ համադրած, որը հագնում են սվիթերի տակից: Այն շատ գեղեցիկ է նայվում միջին երկարության կիսաշրջազգեստերի, ջինսերի, printed և կաշվե տաբատների հետ:

Նորաձև կանայք

Fedora գլխարկ

Fedora տեսակի գլխարկը համարվում է 2018-ի ամենաթրենդային աքսեսուարներից մեկը: Բրդյա և թաղիքե ֆեդորաները պաշտպանում են ցրտից՝ միևնույն ժամանակ չվնասելով կնոջ նորաձև կերպարը: Ավելին, այս աքսեսուարը կարող է ցանկացած կերպար լրացնել և դարձնել նորաոճ:

Նորաձև կանայք

Ծնկից բարձր երկարաճիտ կոշիկներ

Երկար ու տաք այս կոշիկները հիանալի տարբերակ են ցրտաշունչ ձմռան համար: Ծնկից բարձր երկարաճիտ կոշիկները հարմար են ջինսերի հետ, իսկ երեկոյան դրանք հիանալի համադրություն են մինի զգեստների համար:

Նորաձև կանայք

Տրիկոտաժե Jumper զգեստ

Ոտքերը մի փոքր ցուցադրելու և միևնույն ժամանակ հարմարավետ զգալու ամենահեշտ տարբերակը տրիկոտաժե Jumper զգեստ կրելն է: Բացի այն, որ այս զգեստը տաք է, այն նաև հեշտ համադրվում է գրեթե բոլոր տեսակի կոշիկների հետ:

Նորաձև կանայք

Շալ-ծածկոցներ

Մեծ շալերը բավականին նորաձև են և հեշտությամբ լրացնում են ձմեռային ցանկացած կերպար: Այն կրելու բազմաթիվ եղանակներ կան. կարող եք անփութորեն գցել ուսերին կամ մի քանի անգամ փաթաթել պարանոցի շուրջը: Այս դեպքում որքան շալը մեծ, այնքան ավելի լավ:

Նորաձև կանայք

Բարձր օձիքով սվիթերներ

Բարձր օձիքով սվիթերները տաք և հարմարավետ են: Բացի այդ, դրանք լավ են նայվում թե՛ անթև զգեստի, թե՛ ջինսերի հետ:

Նորաձև կանայք

Կաշվե բաճկոններ

Կաշվե բաճկոնները շատ կարևոր տեղ են զբաղեցնում կնոջ զգեստապահարանում: Այն հիանալի լուծում է ցանկացած կերպարի համար:

Նորաձև կանայք

Կիսաճտքավոր  կոշիկներ

Կիսաճտքավոր կոշիկները, թվում է, երբեք չեն լքի կնոջ զգեստապահարանը: Այն հինալի տարբերակ է ջինսերի ու զգեստների հետ համադրելու համար:

Նորաձև կանայք

 

Ինչպես ասում են, նորաձևությունը ժամանակավոր է, ոճը՝ անմահ: Այսպիսով՝ պետք չէ կուրորեն հետևել նորաձևությանը, ավելի լավ է ստեղծել սեփական ոճը՝ ընդգծելով սեփական «ես»-ն ու ճաշակը: