Երբ մարդիկ մտածում են պատմության ամենագեղեցիկ կանանց մասին, նրանք միանգամից հիշում են գեղեցկության խորհրդանիշ Մերլին Մոնրոյին:
Սակայն կանանց գեղեցիկ են համարում ոչ միայն արտաքին տեսքի, այլև նրանց ձեռքբերումների և ունեցած հաջողությունների համար:
Այսպիսով` ներկայացնում ենք այն 7 կանանց, որոնք պատմության մեջ հայտնի են ոչ միայն իրենց գեղեցիկ արտաքինով, այլև զարմանալի արարքներով:
Շառլոթ Բրոնտե

Շառլոթ Բրոնտեն Բրոնտե քույրերից ավագն էր:
Նա հայտնի է իր «Ջեյն Էյր» ստեղծագործությամբ, որը խթանել է վաղ ֆեմինիստական շարժումը: Շալոթ Բրոնտեն ոչ միայն պատմության ամենագեղեցիկ, այլև սրամիտ կանանցից մեկն է:
Գրեյս Քելլի

Դերասանուհի Գրեյս Քելլիի պատմություն ավելի ուշագրավ է, քան գեղեցկությունը:
Ամուսնացել է Մոնակոյի արքայազն Ռենեի հետ, այդպիսով դառնալով Մոնակոյի արքայադուստրը:
Թողնելով դերսանուհու իր կարիերան՝ նա տառապել է դեպրեսիայով: Քելլին մահացել է ավտովթարից 1982 թ-ին:
Ժաքլին Քենեդի

Ժաքլին Քենեդին ամուսնացած է եղել Ջոն Քենեդիի հետ և դարձել ԱՄՆ-ի առաջին տիկինը: Նրա ցնցող գեղեցկությունը մինչ օրս հիշում են բոլորը:
Մատա Հարի

Հոլանդացի այս պարուհու իսկական անունը Մարգարետ Գերտրուդա Զելլե է:
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իր անսահման գեղեցկության շնորհիվ Մատա Հարիին հաջողվել է լրտեսությամբ զբաղվել և գերմանական բանակի մասին տեղեկատվություն հավաքել:
Արքայադուստր Դիանա

Երբ Արքայադուստր Դիանան առաջին անգամ հանրության առջև հայտնվեց, նա ամոթխած ուսուցչուհի էր: Ժամանակի ընթացքում այդ ամաչկոտ ուսուցչուհին դարձավ աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկը:
Մարի Անտուանետ

Մարի Անտուանետը Ֆրանսիայի թագուհին էր, ով իր կապույտ աչքերով և ավստրիական գեղեցկությամբ կարողանում էր գրավել ֆրանսիացիների սրտերը:
Կլեոպատրա

Կլեոպատրայի գեղեցկությունը լեգենդար է, քանի որ նրա գեղեցկության մասին շատ հեքիաթներ են հյուսվել: Նույնիսկ հռոմեացի պատմիչներից մեկը նրան անվանել է «զարմանալի գեղեցկությամբ կին»:
Իր գեղեցկության շնորհիվ նա գայթակղել է նույնիսկ Հռոմեական կայսրության ամենահզոր տղամարդկանց՝ Հուլիոս Կեսարին և Մարկոս Անտոնիոսին:



