Մաստուրբացիա
Մաստուրբացիա – լատ․ manus-ձեռք բառից, անվանում են նաև օնանիզմ։
Ի՞նչ է․․․ 🤷‍♀️
Էրոգեն զոնաների, մասնավորապես սեռական օրգանների ինքնուրույն գրգռումն է, սեքսուալ հաճույք կամ օրգազմ ապրելու նպատակով։
Համարվում է սեռական կյանքի փոխարինող տարբերակ։
Այլ կերպ կոչվում է նաև ինքնաբավարարում։
👩‍⚕️Ովքե՞ր և ո՞ր տարիքից են սկսում զբաղվել․․․
Ձեռնաշարժությամբ զբաղվում են 2 սեռերի ներկայացուցիչները։
Այս դրսևորումը սկսում է դեռևս 2-3 տարեկանից (մանկական օնանիզմ)։
Սակայն այս տարիքում այն կրում է ճանաչողական բնույթ․ սեռական օրգաններին դիպչելով ծանոթանում են սեփական մարմնի հետ, ինքնաբացահայտում։
Սեռական հասունացման շրջանում այն խոսում է սեքսուալ լիբիդոյի արթնացման մասին։
Կան ձեռնաշարժության տարբեր տեսակներ (առավել մանրամասն կանդրադառնամ առանձին գրառումներով, քանի որ թեման ծավալուն է):
🤦‍♀️Վնասակար է, մեղք է, վնասում է ․․․․
Թեմայի վերաբերյալ միֆերը շաաաաաա՜տ են․․․․․
Հաճախ ենք լսում այս արտահայտությունները, որոնք խոսում են թեմայի վերաբերյալ չիմացության, սխալ ինֆորմացվածության և սխալ պատկերացումների մասին😒։
🔵Ձեռնաշարժությունը համարվում է ՆՈՐՄԱԼ, ֆիզիոլոգիական սեքսուալ դրսևորում։
Այս տարբերակով անհատը թուլացնում է սեքսուալ լարվածությունը, կարգավորում օրգանիզմի ներքին դիսկոմֆորտը, բարելավում ընդհանուր ինքնազգացողությունը, տրամադրությունը։
🔴Ախտաբանական է համարվում միայն այն դեպքերում, երբ մաստուրբացիայով զբաղվելու հաճախակի ցանկությունը խանգարում է անհատին առօրյա կյանքում, միտքը ֆիքսված է միայն դրա վրա կամ այդ գործողությամբ զբաղվում է նաև հասարակական վայրերում։
Կարևոր է․․․
🔹Ձեռնաշարժությունը թույլ է տալիս անհատին ճանաչել սեփական մարմինը, արթնացնել էրոգեն գոտիների զգայունությունը, որը կօգնի Ձեզ և Ձեր զուգընկերոջը սեռական կյանքում։
🔹Ծնողների կողմից այս ամենի իմացությունը, ադեկվատ վերաբերմունքը և թեմայի վերաբերյալ երեխային ճիշտ ինֆորմացիայի փոխանցումը, որպեսզի բացասական վերաբերմունք չձևավորվի սեքսուալության և սեռական կյանքի վերաբերյալ՝ հետագայում խուսափելու համար սեքսուալ խանգարումներից։
🔹Չի հանգեցնում անցանկալի հղիության:
Ինչպե՞ս պահպանել հիգիենան‼️
Ձեռնաշարժությամբ զբաղվելուց առաջ և հետո պետք է պահպանել ձեռքերի և սեռական օրգանների հիգիենան։

Leave a Comment