Պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգ Լուսինե Հովսեփյանը

401

 

Հարց: Բարև Ձեզ: Ինձ մոտ դաշտանը տարբեր օրերի է լինում: Ամիս կա, որ 10 օր ուշանում է, ամիս կա, որ չի լինում, ամիս էլ կա, որ 2-3 օր շուտ է սկսում: Դա ինչի՞ց կլինի, ու ի՞նչ հետևանքներ կարող են լինել: Նշեմ նաև, որ հարաբերության ժամանակ շատ ուժեղ ցավեր եմ ունենում:

Պատասխան: Բարև Ձեզ, նշված գանգատների դեպքում ցիկլի համապատասխան օրերին անպայման պետք է ստուգել որոշ հորմոնների մակարդակը արյան մեջ, ինչպես նաև անցնել գինեկոլոգիական զննում և փոքր կոնքի օրգանների ՈւՁՀ: Հորմոնալ խանգարման հետևանքով կարող են խախտվել ձվաբջջի զարգացման, ձվազատման և բեղմնավորման պրոցեսները, ինչն էլ անպտղության պատճառ կարող է հանդիսանալ: Հարաբերության ժամանակ ցավի պատճառ կարող է հանդիսանալ  կառուցվածքային առանձնահատկությունը, ինչպես նաև բորբոքային խնդրի առկայությունը: Անհրաժեշտ կլինի բացի գինեկոլոգիական զննումից և փոքր կոնքի ՈւՁՀ -ից անցնել հեշտոցային քսուքի մանրէաբանական հետազոտություն:

[popup_anything id=”1161″]