Նախ փորձենք մի քանի բառով նկարագրել արտարգանդային հղիության ախտանշանները՝
- թեստի դրական արդյունքներ,
- հղիության նախանշաններ,
- ՈՒՁՀ-ով սաղմը չի երևում,
- իսկ որովայնի ներքևի հատվածում առկա է ցավ և հնարավոր է նաև անսովոր արյունային արտադրության առկայություն:
Արտարգանդային է կոչվում այն հղիությունը, որի ժամանակ սաղմը ամրանում է ոչ արգանդում։ Հղիության միայն 1-2% է այս սցենարն ունենում: Նորմալ հղիության ժամանակ բեղմնավորված ձվաբջիջը զարգանում է արգանդի խոռոչում: Արտարգանդային հղիության դեպքում, սակայն, ձվաբջջիջը գտնվում է արգանդի խոռոչից դուրս: Առավել հաճախ դա լինում է արգանդափողը, բայց հանդիպում են և հազվադեպ դեպքեր, երբ արտարգանդային հղիությունը զարգանում է որովայնի խոռոչում, ձվարանում կամ անգամ արգանդի վզիկիկում կամ ցերվիկալ օղում:
Ինչպես կարելի է վաղ փուլում բացահայտել արտարգանդային հղիությունը
Արտարգանդային հղիության ամենատարածված ձևը փողայինն է (98% -ը): Ընդ որում` սաղմի իմպալնտացիան տեղի է ունենում ոչ թե արգանդի խոռոչում, այլ արգանդափողում: Անկախ ձևից` արտարգանդային հղիությունն ուղեկցվում է նորմալ հղիության բոլոր նախանշաններով.
- դաշտանը դադարում է
- կաթագեղձերը մեծանում են
- առաջանում է սրտխառնոց, համի և հոտի սրացումներ
Այս նախանշանների հետ միասին արտարգանդային հղիության ժամանակ հաճախ առաջանում են օր օրի ուժեղացող ցավեր և ծակոցներ որովայնի ներքևի հատվածում, ինչպես նաև երբեմն կարող են լինել կամ շագանակագույն կամ արյունային արտադրություններ, որոնք չի կարելի շփոթել դաշտանի հետ: Փողում զարգացող սաղմը, ցավոք սրտի, շանսեր չի կարող ունենալ: Արգանդափողը չի կարող փոխարինել արգանդին, փողը չի կարող ձգվել այնպես, ինչպես արգանդն է ձգվում երեխայի աճին զուգընթաց:
Բացահայտել և ախտորոշել արտարգանդային հղիությունը հնարավոր է ՈՒՁՀ-ի և որոշակի կլինիկայի պայմաններում: Եթե հղիության թեստի պատասխանը դրական է, ապա բժիշկ-գինեկոլոգն արգանդի խոռոչում կփնտրի սաղմը: Եթե այնտեղ չգտնի, ապա կսկսի փնտրել արգանդի փողերում, ձվարաններում, արգանդի վզիկում և որովայնի խոռոչում: Բժիշկը հատկապես պետք է ուշադիր լինի, եթե ձեզ մոտ կան արտարգանդային հղիությանը բնորոշ նշաններ` արտադրություն և որովայնի ներքևի հատվածում ուժեղացող ցավեր և այլն:
Հետազոտությունը հետաձգել չի կարելի, արտարգանդային հղիության առաջին իսկ նշանների դեպքում պետք է դիմել բժիշկ-գինեկոլոգի: Ինքնախտորոշումը կամ առավել ևս ինքնաբուժումը անհնար են:
Հղիության նշաններ հնարավոր է տեսնել արդեն 4-5 շաբաթականում: Անգամ եթե չի հաջողվում տեսնել հենց սաղմը, ապա բժշկին պետք է անհանգստացնի փողերի կոշտացումը, արգանդի` հղիության նշյալ փուլին չհամապատասխանող չափը և այլն: Իսկ սկսած հղիության 6-րդ շաբաթից՝ ՈԻՁՀ-ով արդեն պարզ երևում է և հենց պտուղը:
Կանխորոշել կամ կանխարգելել արտարգանդային հղիությունը հնարավոր չէ: Եթե դուք ռիսկային խմբում եք, հարկավոր է ուշադիր հետևել հղիության ընթացքին վաղ շրջանում: Նախնական ախտորոշումը, ճիշտ ժամանակին միջամտությունը և հոգեբանական աջակցությունն այն բաղադրամասերն են, որոնք կօգնեն ձեզ հաղթահարել այս ախտորոշումը: Ինչքան էլ դաժան լինի այն, դա վերջը չէ, դուք դեռ ունեք հետագայում հաջող հղիություն ունենալու հնարավորություն:




