Ինչու՞ են մազերն արագ յուղոտվում.

Օգտակար խորհուրդներ տրիխոլոգից

Յուղոտ մազեր

Յուրաքանչյուր կին ցանկանում է ունենալ գեղեցիկ մազեր: Ընդհանրապես, կնոջ մազերն արտացոլում են նրա էներգիան և ինքնավստահությունը:
Իհարկե, բոլորն են երազում առողջ և փայլուն մազեր ունենալու մասին, սակայն այսօր աղջիկների մեծամասնությունը բախվում է մազերի արագ յուղոտվելու խնդրին:
Այս դեպքում նույնիսկ հաճախակի լվանալը «փրկություն» չէ: Կանայք մազերը լվանում են տարբեր հաճախականությամբ, ոմանք դա անում են շաբաթը մեկ կամ երկու անգամ, իսկ որոշներն էլ՝ ամեն երկրորդ օրը:
Բայց երբեմն ամենօրյա խնամքը մաքուր մազեր ունենալու համար դեռևս բավարար չէ:

 

Յուղոտ մազերի

դեմ պայքար

Սովորաբար, յուղոտ մազերը ոչ միայն բացասաբար են ազդում կնոջ ընդհանուր տեսքի վրա, այլև շատ արագ վնասվում են և թափվում: Նման խնդրի դեպքում պետք է անպայման բժշկի դիմել, քանի որ, գուցե, դա կապված է էնդոկրին հիվանդությունների հետ:

Մազերի յուղոտության պատճառ կարող են լինել նաև գեները: Այսպիսով, եթե դուք վստահ եք, որ մազերի  արագ յուղոտվելն ընդամենը գենետիկ հատկանիշ է, ապա փորձեք հետևել տրիխոլոգի կողմից առաջարկված այս խորհուրդներին, որոնք կօգնեն մազերը  հնարավորինս  մաքուր պահել:

Մազերը հարկավոր է լվանալ  երկու անգամ: Խոսքը, իհարկե,  շաբաթական կամ օրական  երկու անգամի մասին չէ:  Մազերը լվանալիս՝ սկզբում անհրաժեշտ է քսել շամպունը, թողնել երեք րոպե, ապա լվանալ: Այնուհետև, նորից քսել շամպունը, մերսել գլխամաշկը և կրկին լվանալ:

Կոնդիցիոներները և բալզամները հարկավոր է քսել միայն մազերի ծայրերին: Եթե դուք օգտագործում ենք մազերի հատուկ բալզամներ, ապա հիշեք, որ  դրանք նախատեսված են միայն ծայրերի համար: Փորձեք մաքուր պահել մազարմատները:

Մազերի ընդհանուր խնամքը ամբողջացնում է չոր շամունը: Մազերը լվանալուց, կոնդիցիոներ կամ լոսյոններ օգտագործելուց հետո չենք մոռանում նաև չոր շամպունի մասին, որը նախատեսված է մազերի արմատների համար:

Եթե դուք հետևեք այս  պարզ խորհուրդներին, ապա  ձեզ կհաջողվի մաքուր պահել մազերը և կյանքն ավելի հարմարավետ դարձնել: Եվ հիշեք՝  գեղեցիկ մազեր կարելի է ունենալ միայն կանոնավոր և ճիշտ խնամքի դեպքում, Յուղոտ մազեր դա դեռ վերջը չէ։