Սեռական կյանքը ծննդաբերությունից հետո
Երեխայի ծնունդից հետո ե՞րբ կարելի է ունենալ սեռական հարաբերություններ:
Այս հարցը սթրեսային է շատ ընտանիքների համար, որն իր հետ բերում է վախեր, մտահոգություններ, ընդհուպ մինչև հարաբերությունների ճգնաժամ: Ծննդաբերությունից հետո վաղ սեռական հարաբերությունները կարող են առողջական լուրջ խնդիրների հանգեցնել, իսկ շատ ուշ հարաբերություններն ազդել զույգերի հոգեբանական վիճակի վրա:
Ինչո՞վ են վտանգավոր վաղ սեռական հարաբերությունները
Բժիշկները խորհուրդ են տալիս վերականգնել սեռական կյանքը ծննդաբերությունից 6-8 շաբաթ անց: Սովորաբար սա բավականին երկար ժամանակ է, որպեսզի կնոջ օրգանիզմը վերականգնվի: Իսկ կեսարյան հատման պարագայում ճիշտ կլինի ինտիմ հարաբերությունները վերսկսել երեխայի ծնունդից 3 ամիս անց: Դուք պետք է հստակ իմանաք, որ հետծննդաբերական շրջանում արգանդի ներքին պատերը վերականգնվում են և մաքրվում արյունից, լորձից: Այս ընթացքում կինն ունենում է հետծննդաբերական արտադրություն, որը կոչվում է լոխիա: Քանի դեռ լոխիայի արտադրությունը չի դադարել, սեռական հարաբերությունների մասին անգամ պետք չէ մտածել, հակառակ դեպքում մեծ է վարակի ներթափանցման հավանականությունը: Բացի այդ, չի բացառվում նաև, որ ծննդաբերությունից հետո առաջին սեքսը կարող է ցավ և անհարմարություն պատճառել, ինչը պայմանավորված է կնոջ օրգանիզմում տեղի ունեցած փոփոխություններով և էստրոգենի ցածր մակարդակով:
Արդյո՞ք կինը ունենում է հոգեբանական խնդիրներ սեռական հարաբերությունների ժամանակ
Ծննդաբերությունից հետո ֆիզիկական անհարմարությունից բացի հաճախ կնոջ մոտ ի հայտ են գալիս նաև հոգեբանական լուրջ խնդիրներ, որոնք խոչընդոտում են հարաբերությունների վերսկսմանը: Այսպիսով՝ որո՞նք են ամենատարածված հոգեբանական խնդիրները, որոնք խանգարում են լիարժեք ինտիմ հարաբերություններին:
Երեխայի հանդեպ «չափազանց» մեծ ուշադրություն: Երեխայի լույս աշխարհ գալուց հետո կինն իր ամբողջը սերը նվիրում է փոքրիկին: Նրա ուշադրության կենտրոնում միայն երեխան է, քանի որ հղիության ամիսների ընթացքում նրա հետ ամուր հոգեբանական և ֆիզիոլոգիական կապ է ձևավորվել: Երեխայի հանդեպ ունեցած մեծ պատասխանատվությունից և խնամքից կինը հոգնում է, որը բացասաբար է ազդում հարաբերությունների վրա:
Լիբիդոյի նվազում: Ծննդաբերությունից հետո կնոջ մոտ բարձրանում է օքսիտոցինի մակարդակը՝ նեյրոպեպտիդը, որի հիմնական գործառույթը մայրական բնազդի ձևավորումն է: Սակայն ոչ բոլոր կանայք են տեղյակ, որ օքսիտոցին արտադրվում է նաև սեռական ակտի ժամանակ: Հետևաբար, եթե հետծննդաբերական շրջանում նվազել է լիբիդոն, ապա պետք չէ հրաժարվել սեռական հարաբերություններից, քանի որ օքսիտոցինի սինթեզը թույլ կտա հաճելի զգացոցություններ ունենալ:
Կազմվածքի փոփոխություններ: Մեկ այլ պատճառ, թե ինչու են կանայք խուսափում սեքսից: Կազմվածքի փոփոխությունների և որովայնի վրա մնացած սպիների պատճառով նրանք մտածում են, որ անհրապույր են, և նախկինի պես չեն կարող գայթակղել սիրելիին:
Երեխայի լույս աշխարհ գալուց հետո զույգերի կյանքում գրեթե ամեն բան փոխվում է, ուստի սեռական կյանքի հետ կապված ցանկացած խնդրի դեպքում խորհուրդ է տրվում դիմել մասնագետի: Հետագա բարդություններից խուսափելու համար պարզապես հանգստացեք, ավելի շատ ժամանակ անցկացրեք ձեր սիրելիի հետ և վայելեք կյանքի ամեն ակնթարթը:
հաճախ կնոջ մոտ ի հայտ են գալիս նաև հոգեբանական լուրջ խնդիրներ, որոնք խոչընդոտում են հարաբերությունների վերսկսմանը: Այսպիսով՝ որո՞նք են ամենատարածված հոգեբանական խնդիրները, որոնք խանգարում են լիարժեք ինտիմ հարաբերություններին: