Էրեկցիան տղամարդու սեքսուալության կարևոր ֆենոմեններից է

Շատ տղամարդիկ էրեկցիան համարում են առնականության բնութագրիչներից մեկը, որը նրանց խոցելի է դարձնում մի շարք ազդակների նկատմամբ։
Ինչ է էրեկցիան❓
🔺Անոթա-նյարդային ռեֆլեքս
🔻Առնանդամի արյունալեցման ուժեղացումն է ի հաշիվ սեքսուալ գրգռման👩‍❤️‍💋‍👨, որի արդյունքում տեղի է ունենում առնանդամի պնդացում և չափերի մեծացում(հաստություն, երկարություն)։
Էրեկցիայի ժամանակ առնանդամի արյունամատակարարումը ուժեղանում է մինչև 30 անգամ։
Հետևաբար, նորմալ էրեկցիայի համար անհրաժեշտ է, որ տղամարդն ունենա ԱՌՈՂՋ սիրտ-անոթային համակարգ։

Առնանդամի կառուցվածքը
Կազմված է հատուկ անատոմիական մարմիններից, որոնց արյունալեցման հաշվին վայրկյանների ընթացքում տեղի է ունենում առնանդամի չափերի կրկնակի, նույնիսկ եռակի մեծացում

Առնանդամի կազմության մեջ մկաններ ՉԿԱՆ ։

Կա տարածված սխալ պատկերացում, որ առնանդամը կազմված է մկաններից, որի շնորհիվ էլ տեղի է ունենում էրեկցիան։
Էրեկցիայի առաջացման համար կարևոր է․
  • հոգեկան ներդաշնակությունը
  • առողջ անոթները(սիրտ-անոթային համակարգ)
  • առողջ նյարդերը,
  • տեստոստերոնի բավարար մակարդակը:
Էրեկցիայի տեսակները
  • ադեկվատ (ռեֆլեկտոր) – սեռական օրգանների գրգռման արդյունքում
  • ոչ ադեկվատ – առավոտյան և երեկոյան
  •  էրեկցիա (քնի ժամանակ)
‼️Առավոտյան և երեկոյան էրեկցիաների բացակայությունը խոսում է օրգանական խնդիրների առկայության մասին‼️
Բոլոր այս գործընթացները կարգավորվում է գլխուղեղի 🧠կողմից։
Նորմալ սեքսուալ գրգռման համար անհրաժեշտ է հուզական տրամադրվածություն🥰, սեռական ցանկություն❤️‍🔥, ինչպես տղամարդու, այնպես էլ կնոջ մոտ։
Եթե բացակայում են վերը նշվածները, ցանկացած սեռական փորձ կարող է ավարտվել ձախողմամբ☹️
Էրեկցիայի առաջացման համար կարևոր նշանակություն ունի սեքսուալ գուգընկերոջ դերը, քանի որ, նրա ճիշտ մոտեցման շնորհիվ տղամարդը պետք է կտրվի առօրյա խնդիրներից, ֆիզիկական, հոգեկան լարվածությունից և մտնի պրոցեսի մեջ։
Իսկ այս ամենի համար անհրաժեշտ է, որ զույգերի մեջ լինի հոգեհուզական և հոգեսեքսուալ կապ, ճանաչեն միմյանց, տիրապետեն զուգընկերոջ անձնային առանձնահատկություններին։

Leave a Comment